ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. ԱՄՆ-ում՝ Ինդիանապոլիսի FedEx լոգիստիկ ընկերության շենքում, հրաձգություն է տեղի ունեցել, մեծ թվով տուժածներ կան։ Տեղեկությունը հայտնում է WRTV հեռուստաալիքը՝ հղում անելով ոստիկանությանը:
Here's a look at the @FedEx facility near the Indianapolis International Airport where multiple people were shot tonight. @wrtv has crews on the way to the scene. #WRTV https://t.co/ZoOuknFgWi pic.twitter.com/rpavdWhKBz
— Michael R. Hartz (@MikeThePhotog) April 16, 2021
Նշվում է, որ ոստիկանությունն ահազանգը է ստացել երեկ` ապրիլի 15–ին, տեղական ժամանակով ժամը 23:00-ին (այսօր՝ ժամը 07:00-ին):
Ինչպես հաղորդում է հեռուստաալիքը, FedEx-ի շենքը գտնվում է Ինդիանապոլիսի միջազգային օդանավակայանի մոտակայքում:
Տուժածների ճշգրիտ թվի մասին տեղեկություն դեռ չկա: Նախնական տվյալներով՝ կրակողն ինքնասպան է եղել։
Հրաձգություն ամերիկյան Յուտա նահանգում. կան զոհեր և վիրավորներ