Բանակի փոփոխության հետ կապված ամեն ինչ քննարկվում է ՌԴ–ի հետ. փոխնախարար

© Sputnik / Asatur YesayantsИсполняющий обязанности начальника полиции Арман Саркисян на заседании правительства Армении (24 октября 2019). Еревaн
Исполняющий обязанности начальника полиции Арман Саркисян на заседании правительства Армении (24 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 16.04.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Պաշտպանության փոխնախարարը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նաև գերիների վերադարձի հարցին։

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի - Sputnik. Բանակի փոփոխության հետ կապված ամեն ինչ քննարկվում է Ռուսաստանի հետ։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։

Брифинг Чрезвычайного и Полномочного посол России Сергея Копыркина во время празднования Дня Космонатики в Доме Москвы (12 апреля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 12.04.2021
Գերիների վերադարձի ուղղությամբ զբաղվելու է անձամբ Ռուստամ Մուրադովը. Կոպիրկին

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը փետրվարի 22-ին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել էր` պատերազմից հետո Հայաստանում ռազմական ռեֆորմներ են անցկացվում, ընդ որում՝ տվյալ գործընթացում անմիջականորեն ներգրավված են ռուս գործընկերները։

Երբ լրագրողներն այսօր հետաքրքրվեցին Սարգսյանից, թե մասնավորապես ինչն է քննարկվում ՌԴ-ի հետ, պաշտպանության փոխնախարարը շեշտեց. «Ամեն ինչ»։

Լրագրողները նաև հարց ուղղեցին փոխնախարարին, թե գերիների խնդիրն ինչպես է լուծելու։

«Գերիների հարցը կլուծվի հօգուտ Հայաստանի Հանրապետության»,–ի պատասխան ասաց Սարգսյանը։

Հիշեցնենք, որ ոչ պաշտոնական տվյալներով` մոտ 200 ռազմագերի կա Ադրբեջանում, բայց Ադրբեջանը խոսում է միայն 72–ի մասին, որոնց վերադարձրել է հայրենիք։

Լրահոս
0