Կոտայքում 6 զինծառայողի վրաերթի ենթարկած և փախուստի դիմած վարորդը կալանավորվել է

© Pixabay / Pixabay / 3839153Полицейский застегивает наручники
Полицейский застегивает наручники - Sputnik Արմենիա, 1920, 17.04.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դատավոր Հովհաննես Ավագյանը դռնփակ դատական նիստ է անցկացրել և վարորդի խափանման միջոցը որոշել։

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի - Sputnik. Կոտայքի մարզում 6 զինծառայողների վրաերթի ենթարկած ու դեպքի վայրից փախուստի դիմած «Mercedes»-ի վարորդը կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։

Автомобиль скорой помощи в Гаваре, Гегаркуникская область - Sputnik Արմենիա, 1920, 17.04.2021
Մահվան ելքով վրաերթ` Լոռու մարզում. 81-ամյա կինը տեղում մահացել է

Հայտնել էինք, որ ապրիլի 15-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01։00-ի սահմաններում անհայտ համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արամուս գյուղի Տիգրանաձորի խճուղում վրաերթի էր ենթարկել 6 հետիոտնի ու դիմել է փախուստի։ Վրաերթի հետևանքով տեղում մահացել էին պայմանագրային զինծառայողներ, ավագ սերժանտ Արամ Բադալյանը (ծնվ. 1988թ.) և կրտսեր սերժանտ Լևոն Մկրտումյանը (ծնվ. 1992թ.): 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։

«Հարուցված քրգործով քննիչը միջնորդություն էր ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի 34-ամյա Կարեն Միքայելյանի նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանքը կիրառվի»,–գրում է կայքը։

Դատավոր Հովհաննես Ավագյանը դռնփակ դատական նիստ է անցկացրել, որից հետո հայտնել է, որ բավարարել է քննիչի միջնորդությունը։

Լրահոս
0