Նիկոլ Փաշինյանի` վայոցձորյան այցն ավարտվեց. ի՞նչ հասցրեց անել վարչապետը

© Photo / official site of the Prime minister of RAПремьер-министр Никол Пашинян посетил общины Вайоцдзорсой области (17 апреля 2021). Вайоц Дзор
Премьер-министр Никол Пашинян посетил общины Вайоцдзорсой области (17 апреля 2021). Вайоц Дзор - Sputnik Արմենիա, 1920, 17.04.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վայոց Ձորի համայնքներում վարչապետը հանդիպել է տեղի բնակիչներին, անդրադարձել երկրում ստեղծված իրավիճակին։

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վայոց Ձոր այսօր կատարած այցի ժամանակ ծանոթացել է մարզի Զառիթափ-Նոր Ազնաբերդ-Նախիջևանի սահման 14 կիլոմետրանոց ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքներին։ Տեղեկանում ենք վարչապետի պաշտոնական կայքից։

© Photo / official site of the Prime minister of RAՓաշինյանը ծաղիկներ է խոնարհել զոհվածների հուշարձանին
Նիկոլ Փաշինյանի` վայոցձորյան այցն ավարտվեց. ի՞նչ հասցրեց անել վարչապետը - Sputnik Արմենիա, 1920, 17.04.2021
Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել զոհվածների հուշարձանին

Հայտնել էինք, որ Փաշինյանն այսօր այցելել է Վայոց Ձորի մարզ, եղել Ռինդ, Զառիթափ, Խնձորուտ և Գետափ համայնքներում։

«Զառիթափ-Նոր Ազնաբերդ-Նախիջևանի սահման 14 կիլոմետրանոց ավտոճանապարհի վերակառուցման ծրագրի համար պետական բյուջեից հատկացվել է 1 մլրդ 180 մլն դրամ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հայաստանն Ադրբեջանին ճանապարհ կտա ճանապարհի դիմաց. Փաշինյան

Բացի այդ, Ռինդ համայնքում վարչապետը ներկա է գտնվել կապիտալ հիմնանորոգված մանկապարտեզի բացմանը։ Ծրագրի իրականացման համար ներդրվել է 127 մլն դրամ։ Մանկապարտեզը նախատեսված է 100 երեխայի համար, սակայն ներկայումս այստեղ հաճախում են Արենի խոշորացված համայնքի 4 ՝ Ելփին, Չիվա, Արենի և Ռինդ բնակավայրերի 80 երեխաներ:

© Photo / official site of the Prime minister of RAՌինդ համայնքի կապիտալ հիմնանորոգված մանկապարտեզը
Նիկոլ Փաշինյանի` վայոցձորյան այցն ավարտվեց. ի՞նչ հասցրեց անել վարչապետը - Sputnik Արմենիա, 1920, 17.04.2021
Ռինդ համայնքի կապիտալ հիմնանորոգված մանկապարտեզը

Բոլոր չորս համայնքներում վարչապետը հանդիպել է տեղի բնակիչներին, անդրադարձել երկրում ստեղծված իրավիճակին, արցախյան պատերազմի հանգամանքներին, տնտեսության զարգացման հեռանկարներին և առաջիկա ծրագրերին:

Լրահոս
0