Թբիլիսյան խճուղում իրար են բախվել 3 ավտոմեքենա, մեկը կողաշրջվել է. կա տուժած

© Sputnik / Asatur YesayantsАвтомобили полиции и скорой помощи на месте преступления (29 апреля 2020). Гавар
Автомобили полиции и скорой помощи на месте преступления (29 апреля 2020). Гавар - Sputnik Արմենիա, 1920, 17.04.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Lada Priora» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով հոսպիտալացվել է «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ։

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Այսօր առավոտյան Երևանի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել միանգամից 3 ավտոմեքենա։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգը ստացվել է ապրիլի 17-ին, ժամը 08:11-ին։ Տեղեկացրել են, որ Երևանի Թբիլիսյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Пара в парке - Sputnik Արմենիա, 1920, 17.04.2021
Երևանում ջերմաստիճանը կհասնի +25–ի. եղանակի տեսություն

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Թբիլիսյան խճուղում՝ «Լիտոկոլ Ամ Կո» ՍՊԸ-ի դիմաց, բախվել են «Toyota Platz», «Mercedes-Benz C320» և «Lada Priora» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս շրջվել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Lada Priora» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով հոսպիտալացվել է «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը։

Լրահոս
0