Վարանդայում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է մեկ աճյուն

© Photo : Facebook / ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցները` աճյունների որոնողական աշխատանքներ իրականացնելիս
ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցները` աճյունների որոնողական աշխատանքներ իրականացնելիս - Sputnik Արմենիա, 1920, 17.04.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Զինծառայողի ինքնությունը պարզելու նպատակով աճյունը կտեղափոխվի Հայաստանի Հանրապետություն։

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի - Sputnik. Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն։ Տեղեկությունը հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Сотрудники госслужбы по чрезвычайным ситуациям МВД Карабаха во время поисков тел погибших военнослужащих - Sputnik Արմենիա, 1920, 17.04.2021
Զոհված զինծառայողների աճյունների որոնումները Որոտանի շրջանում ավարտվել են ապարդյուն

«Արցախի փրկարարները հայ զինծառայողի (կամավոր կամ պահեստազորային) աճյունը տարհանել և փոխանցել են Ստեփանակերտի դատաբժշկական փորձաքննության պահպանության բյուրո։ Զինծառայողի ինքնությունը պարզելու նպատակով աճյունը կտեղափոխվի ՀՀ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Այսպիսով, ռազմագործողությունների դադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել կամ հայկական կողմին է փոխանցվել ընդհանուր 1543 աճյուն։

Լրահոս
0