ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Հանրապետության տարածքում ապրիլի 19-ին, 22-ին, հիմնականում կեսօրից հետո, առանձին շրջաններում, 18-ի, 20-21-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից և հավելում, որ քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ, առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Ֆրանսիայում կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո մահվան նոր դեպքեր են գրանցվել
Պայմանավորված հարավից տաք օդային հոսանքների ներթափանցմամբ` օդի ջերմաստիճանն ապրիլի 17-21-ը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում ապրիլի 18-ի գիշերը, 19-ին և 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 20-21-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Սանահինի ու Հաղպատի գաղտնիքները կներկայացվեն բացառիկ ցուցադրությամբ
Մայրաքաղաքում ապրիլի 18–ի գիշերը կլինի 11-13 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +22...+27 աստիճան տաքություն։