Բաքվի «Ռազմավարի պուրակը» պետք է փակվի․ Մարուքյանի կոշտ ելույթը ԵԽԽՎ-ում

© Photo : provided by E.MarukyanДепутат Эдмон Марукян демонстрирует кадры с "Парка военных трофеев" в Баку во время Заседания ПАСЕ (19 апреля 2021). Страсбург
Депутат Эдмон Марукян демонстрирует кадры с Парка военных трофеев в Баку во время Заседания ПАСЕ (19 апреля 2021). Страсбург - Sputnik Արմենիա, 1920, 19.04.2021
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Էդմոն Մարուքյանը ԵԽԽՎ–ում հայտարարեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ռազմավարի պուրակը» բացելով` միացավ այնպիսի բռնապետների ցանկին, ինչպիսիք են Հիտլերն ու Սադամ Հուսեյնը։

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik․ «Ռազմավարի պուրակի» բացումով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միացավ այնպիսի բռնապետների ցուցակին, ինչպիսիք են Հիտլերը և Սադամ Հուսեյնը: Այսօր Եվրախորհրդարանում իր ելույթի ընթացքում նման հայտարարություն է արել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ներկայացուցիչ, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

Родственники попавших в плен военнослужащих на территории министерства обороны (16 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 19.04.2021
Գերիները կարողացել են կապ հաստատել հարազատների հետ․ ԿԽՄԿ

«Խնդրում եմ, մի րոպե հատկացրեք և նայեք իմ ձեռքում գտնվող լուսանկարներին: Դրանք անցյալից լուսանկարներ չեն, այլ մեր օրերում արված նկարներ, երբ ժամանակակից բռնապետը նորմալ է համարում մարդկանց շղթայելը և մարդկային նվաստացուցիչ վերաբերմունքն ու խոշտանգումները ներկայացնելը` որպես բնականոն վերաբերմունք ռազմագերիների նկատմամբ: Լուսանկարներից մեկում ադրբեջանցի երեխան խաղում է հայ զինվորի ռասիստական մուլյաժի հետ, ով, հավանաբար, տանջանքների է ենթարկվել ու խոշտանգվել Ադրբեջանի բանտում: Այս նկարներն ի ցույց են դնում, որ Ադրբեջանում հայերի և Հայաստանի հանդեմ համակարգային ռասսայական ատելություն է տիրում։ Այս պուրակ այցելելու համար հերթեր են գոյանում, ինչը զզվելի է և անընդունելի»,- հայտարարել է Մարուքյանը։

ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչը նամակ է հղել Անտոնիո Գուտերեշին ադրբեջանական «պուրակի» հարցով

Նա նշել է, որ ապրիլի 12–ին Ադրբեջանի պետական հեռուստատեսությամբ մեկ ժամանոց ռեպորտաժ է ցուցադրվել թանգարանի մասին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զինվորական համազգեստով հպարտորեն շրջել է թանգարանում, որտեղ ցուցադրված են հայկական զինտեխնիկան և հայ զինվորներին ծաղրող իրական չափերի մոմե մանեկենները:

«Ռազմավարի պուրակի» կենտրոնական մասը զոհված և գերեվարված հայ զինվորների սաղավարտներից պատրաստված երկար արահետն է:

«Այս ամենը տեղի է ունեցել ոչ թե անհայտ մի պետությունում, այլ Եվրոպայի խորհրդի անդամ պետություններից մեկում` Ադրբեջանում: Հիշեցնեմ, որ Ադրբեջանն այն երկիրն է, որը շարունակում է ապօրինի պահել ավելի քան 200 հայ ռազմագերիների»,- հայտարարել է Մարուքյանը։

Նա զուգահեռներ է ներկայացրել Ալիևի, Հիտլերի ու Հուսեյնի նմանօրինակ գործողությունների միջև, հիշեցրել, թե ինչպես 1980-ականների վերջին Իրաքում Սադամ Հուսեյնն օգտագործեց պատերազմի դաշտից հավաքված, սպանված 5000 իրանցի զինվորների սաղավարտներ՝ ավարտին հասցնելու համար, այսպես կոչված, «Հաղթանակի կամար» հուշարձանը։

Собравшиеся граждане у аэропорта Эребуни (8 апреля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 19.04.2021
«Որովհետև չէին գնացել գերիների հետևից». Ավագյանը` դատարկ ինքնաթիռի ու շահարկումների մասին

«Հուսեյնի նման` Ալիևը կարծում է, որ հենց դա է իրեն օգնելու փառաբանել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գործելաոճը որդեգրած բանակը: Նկատեմ ևս մեկ նմանություն այս երկու բռնակալների միջև. Հուսեյնի նման` Ալիևը ևս չի վերադարձնում ռազմագերիներին»,- շեշտել է Մարուքյանը։

Նրա խոսքով՝ այս «պուրակն» ի ցույց է դնում Ադրբեջանի իշխանությունների ագրեսիվ էությունը և նրանց իրական դեմքը. նրանք ոչ միայն խթանում են ռասսայական ատելություն, այլև համարում են, որ դաժան վերաբերմունքն ու խոշտանգումների ցուցադրությունը գալիք սերունդներին և ամբողջ աշխարհին` բնականոն է։

Ադրբեջանում բացված «պուրակ-թանգարանը» նախատեսված է նաև երեխաների համար. ՀՀ ՄԻՊ-ի արձագանքը

«Պատմությունն ապացուցել է` եթե անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկվում ժամանակին բռնապետներին և նրանց ագրեսիան կասեցնելու համար, այն սովորաբար դադարում է լինել տեղային խնդիր և տարածվում է ամբողջ աշխարհում»,- դիմելով եվրոպացի գործընկերներին՝ ասել է Մարուքյանը։

Նա կոչ է արել հրատապ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի գործողությունները դատապարտելու համար և շեշտել՝ այսպես կոչված «Ռազմավարի պուրակը» պետք է փակվի։

Լրահոս
0