https://armeniasputnik.am/20210419/hayastani-ev-turqiayi-mijev-voreve-banakcutyun-chi-yntanum-27227911.html
Հայաստանի և Թուրքիայի միջև որևէ բանակցություն չի ընթանում. արտգործնախարարի խորհրդական
Հայաստանի և Թուրքիայի միջև որևէ բանակցություն չի ընթանում. արտգործնախարարի խորհրդական
ՀՀ արտգործնախարարի խորհրդական Մարթա Այվազյանը վստահեցնում է, որ ՀՀ–ի ու Թուրքիայի միջև ոչ միայն բանակցություններ չեն ընթանում, այլև նախատեսված չեն։ 19.04.2021, Sputnik Արմենիա
2021-04-19T13:04+0400
2021-04-19T13:04+0400
2021-04-19T13:10+0400
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2149/13/21491384_0:85:1600:985_1920x0_80_0_0_95193d94c2d07bd95ec9f2a6672c9d37.jpg
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2149/13/21491384_88:0:1512:1068_1920x0_80_0_0_e25ed34cd7e8d9aa7e3b1a6d2265210b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, քաղաքականություն, արտաքին գործերի նախարարություն (ագն), թուրքիա
հայաստան, քաղաքականություն, արտաքին գործերի նախարարություն (ագն), թուրքիա
Հայաստանի և Թուրքիայի միջև որևէ բանակցություն չի ընթանում. արտգործնախարարի խորհրդական
13:04 19.04.2021 (Թարմացված է: 13:10 19.04.2021) ՀՀ արտգործնախարարի խորհրդական Մարթա Այվազյանը վստահեցնում է, որ ՀՀ–ի ու Թուրքիայի միջև ոչ միայն բանակցություններ չեն ընթանում, այլև նախատեսված չեն։
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություների վերականգնման նպատակով բանակցություններ չեն ընթանում։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց ՀՀ արտգործնախարարի խորհրդական Մարթա Այվազյանը։
«Այս հարցը վերջին ժամանակներում բավական հաճախ են տալիս։ Ես պետք է մեկ անգամ ևս ասեմ, որ Հայաստանի և Թուրքիայի միջև որևէ բանակցություն չի գնում և նախատեսված չէ»,– ասաց նա։
Այվազյանը նաև հայտնեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը շարունակում է մնալ ՀՀ արտաքին գերատեսչության առաջնային ուղղություններից։
Հիշեցնենք` ապրիլի 17-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում, խոսելով Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հնարավորության մասին, ասել էր, որ չի կարող երկկողմ հարաբերությունը կարգավորվել ի հաշիվ մեկ կողմի՝ Հայաստանի:
«Ես չեմ կարողանալու մոռանալ Եղեռնը և այս 100-ից ավելի տարիների մեր ժողովրդի դժվարությունները, դժբախտություններն ու պատմությունը մի կողմ դնել»,– ասել էր Սարգսյանը։
Նրա խոսքով` այդ մասին կարելի կլինի մտածել միայն այն ժամանակ, եթե հակառակ կողմը որևէ քայլ կանի ցեղասպանության ճանաչման ուղղությամբ կամ ներողություն կխնդրի։
Թուրքերը մեր թշնամի՞ն են. Նիկոլ Փաշինյանը պատասխանեց այս հարցին