Առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում. եղանակի տեսություն

© Sputnik / Diana HarutyunyanСильный ветер в Ереване повалил деревья
Сильный ветер в Ереване повалил деревья - Sputnik Արմենիա, 1920, 20.04.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները Հայաստանի և Արցախի համար։

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Հանրապետության տարածքում ապրիլի 20-22-ը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Շնորհակալություն, պետք չէ. հայկական ակումբն արձագանքել է Սուպերլիգայում խաղալու հրավերին

Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը և հավելում, որ քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ, առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-20-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:

© official site of the MES of RAԵղանակի կանխատեսում
Առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում. եղանակի տեսություն - Sputnik Արմենիա, 1920, 20.04.2021
Եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում ապրիլի 20-22-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Թուրքական սերիալում ցուցադրված քարտեզում Արցախը և Ադրբեջանը ներկայացվել են որպես Հայաստան

Մայրաքաղաքում ապրիլի 20-ի գիշերը կլինի 14-16 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +25...+27 աստիճան ատքություն։

Լրահոս
0