Ավելի շատ ո՞ր տարիքի և ո՞ր սեռի մարդիկ են մահանում COVID-19-ից. նախարարության տվյալները

© Sputnik / Asatur YesayantsБольниная койка в медицинского центра "Сурб Асвацамайр"
Больниная койка в медицинского центра Сурб Асвацамайр - Sputnik Արմենիա, 1920, 20.04.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանում 2020 թվականի ապրիլից մինչև 2021 թվականի ապրիլի 20-ն արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 3919 դեպք:

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի - Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է COVID-19-ից գրանցված մահացության ցուցանիշները` ըստ սեռի և տարիքի: Ինչպես հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը, ցուցանիշները հրապարակել են` հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը։

Врач-инфекционист поликлиники №8 Анаит Саруханян проводит вакцинацию Владимиру Кюркчяну - Sputnik Արմենիա, 1920, 20.04.2021
Ի՞նչ մթնոլորտ է պոլիկլինիկաներում. կորոնավիրուսի դեմ պատվաստումներն արդեն սկսվել են

«2020 թվականի ապրիլից մինչև 2021 թվականի ապրիլի 20-ն արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 3919 դեպք: Ընդ որում` 2020 թվականի ապրիլից մինչև դեկտեմբեր գրանցվել է 3045 մահվան դեպք, իսկ 2021 թվականի հունվարից մինչև ապրիլի 20-ը` 874»,–ասված է հաղորդագրության մեջ:

Նախարարության հաշվարկներով` COVID-19-ից մահերի 57% -ը գրանցվել է արական սեռի ներկայացուցիչների մոտ, իսկ 43%-ը` իգական:

Մինչև 18 տարեկանների շրջանում արձանագրվել է մահվան մեկ դեպք: 63 տարեկանից բարձր անձանց շրջանում` 3034 դեպք ( 76%):

ԱՀԿ–ն հրապարակել է, թե աշխարհում քանի միլիոն մարդու կյանք է խլել կորոնավիրուսը

Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 667–ով և դարձել 209 485։ Ապրիլի 15–ից պոլիկլինիկաներում սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստումը։

Լրահոս
0