Խաղաղապահներն ավելի քան 2 հազար հեկտար տարածք են ականազերծել Արցախում

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուս խաղաղապահները շուրջօրյա ռեժիմով հետևում են իրադրությանը և հսկում, որ հրադադարի ռեժիմը չխախտվի։

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի — Sputnik. Ղարաբաղյան հակամարտության գոտում, շփման գծի ողջ երկայնքով պահպանվում է հրադադարի ռեժիմը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Ըստ հաղորդագրության` հումանիտար ականազերծման կենտրոնի ինժեներասակրավորական խմբերն էլ շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի մաքրման աշխատանքները:

«2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած զինամթերքից մաքրվել է 2 012 հա տարածք, 620 կմ ճանապարհ, 1 716 շինություն, այդ թվում՝ սոցիալական նշանակություն ունեցող 30 օբյեկտ, հայտնաբերվել ու վնասազերծվել է 25 580 պայթուցիկ առարկա»,– տեղեկացնում է ՌԴ ՊՆ–ն։

Բացի այդ, ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են ուխտավորների անվտանգությունը, որպեսզի նրանք այցելեն Ամարաս, Գանձասար և Դադիվանք։

Первая сводная тренировка парада ко Дню Победы с участием российских миротворцев на аэродроме Степанакерта (19 апреля 2021). Карабах - Sputnik Արմենիա, 1920, 19.04.2021
Ռուս խաղաղապահներն Արցախում պատրաստվում են Հաղթանակի օրվան նվիրված հանդիսավոր երթին

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

Լրահոս
0