«Մամա, գալիս ենք Հայաստան». «Լադանիվան» առաջին համերգը կունենա Երևանում

© Photo : Facebook / LadanivaГруппа Ladaniva после концерта в Нидерландах
Группа Ladaniva после концерта в Нидерландах - Sputnik Արմենիա, 1920, 20.04.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ֆրանսիական հայտնի խումբը հայտնել է հաջորդ ամիս ՀՀ–ում կայանալիք համերգի մասին` հավելելով, որ ուրախ կլինեն տեսնել իրենց հայաստանյան հանդիսատեսին։

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի - Sputnik. Ֆրանսիական «Լադանիվա» խումբը, որի վոկալիստը հայուհի Ժակլին Բաղդասարյանն է, Հայաստանում առաջին համերգը կունենա այս տարի։

Օրոր - Sputnik Արմենիա, 1920, 29.11.2020
«Հոգի չկա, մենակ զենք». ֆրանսիական «Լադանիվայի» հայերեն նոր երգը

Խմբի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ համերգը տեղի կունենա մայիսի 29-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

«Մամա՜։ Գալիս ենք Հայաստան։ Շատ ուրախ կլինենք ձեզ տեսնել Երևանում կայանալիք մեր առաջին համերգին: Սեր, սեր, սեր»,- նշված է խմբի էջում։

Նշենք, որ ֆրանսիական այս խումբն արդեն բազմաթիվ հայկական կատարումներ և տեսահոլովակներ է թողարկել։

Լրահոս
0