ՀԱՊԿ–ն իր հայտարարության մեջ հիշատակել է Արցախի նկատմամբ կիրառված քիմիական զենքի փաստը

© Photo : Screenshot / Զինուշ MediaВзрыв снаряда снаряженного фосфором
Взрыв снаряда снаряженного фосфором - Sputnik Արմենիա, 1920, 21.04.2021
Բաժանորդագրվեք
Վերջերս տարածաշրջանային հակամարտության ընթացքում կիրառվել է քիմիական նյութ, որի հասցրած վնասը մարդկանց և շրջակա միջավայրին համարժեք է քիմիական զենքի կիրառման վնասին։

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. ՀՀ ԱԳՆ Միջազգային անվտանգության վարչության պետ Գեորգի Քոչարյանն անդրադարձել է ապրիլի 20-ին Հաագայում, Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) 25-րդ համաժողովում ընդունված ՀԱՊԿ անդամ երկրների համատեղ հայտարարությանը։

Пожар лесов близ Степанакерта после обстрелов ВС Азербайджана (31 октября 2020). Карабах - Sputnik Արմենիա, 1920, 14.11.2020
DFRLab․ արբանյակային լուսանկարներն ապացուցում են, որ Ադրբեջանը ֆոսֆորային զենք է կիրառել

ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ ըստ Քոչարյանի` ընդունված հայտարարությունը Հայաստանի համար հետաքրքրություն է ներկայացնում հատկապես 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի նկատմամբ Ադրբեջանի կիրառած վտանգավոր քիմիական նյութերի, այդ թվում` սպիտակ ֆոսֆորին նմանվող նյութի օգտագործման ու թուրք-ադրբեջանական ագրեսիայի տեսակետից։

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Զարմանք է առաջացնում ՔԶԱԿ քարտուղարության կողմից անտեսումը այն փաստի, որ վերջերս տարածաշրջանային հակամարտության ընթացքում կիրառվել է քիմիական նյութ, որի հասցրած վնասը մարդկանց և շրջակա միջավայրին համարժեք է քիմիական զենքի կիրառման վնասին»:

Քոչարյանն ուշադրություն է հրավիրում նաև այն փաստին, որ ՀԱՊԿ հայտարարության մեջ շեշտվում է ՔԶԱԿ քարտուղարության պարտավորությունը՝ արձագանքել մասնակից պետությունների դիմումներին և, կոնվենցիոն նորմերի համաձայն, ձեռնարկել անհետաձգելի քայլեր։

«Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի կողմից արգելված սպառազինությունների կիրառման և կատարված ռազմական հանցագործությունների մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նպատակով Հայաստանը 2020թ. հոկտեմբերից ՔԶԱԿ ղեկավար օղակներում շարունակաբար բարձրացրել է սպիտակ ֆոսֆորի նմանվող քիմիական նյութի պարունակությամբ զենքի կիրառման փաստը քննելու նպատակով ՔԶԱԿ փաստահավաք առաքելություն Արցախ գործուղելու անհրաժեշտության հարցը՝ ներկայացնելով համապատասխան տեղեկատվական նյութեր` ներառյալ արտասահմանյան փորձագետների կողմից նախապատրաստված զեկույցը»,– արձանագրում է Քոչարյանը։

Նշենք, սակայն, որ ՀԱՊԿ հայտարարության մեջ Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի անունները չեն հիշատակվում։

Քիմիական զենքն Արցախում․ ինչի՞ մասին են վկայում հայ զինվորների այրվածքները

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала