00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում ուզում են բացել առաջին «սննդի բանկը»

© Sputnik / Zara MikaПресс-конференция с участием эксперта из Канады Майкла Аветикяна в мультимедийном пресс-центре Sputnik Армения (21 апреля 2021). Еревaн
Пресс-конференция с участием эксперта из Канады Майкла Аветикяна в мультимедийном пресс-центре Sputnik Армения (21 апреля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 21.04.2021
Բաժանորդագրվել
Մայքլ Ավետիքյանի մտահղացմամբ` պարենային բանկը պետք է ուտելիք բաժանի կարիքավորիներին, այդ թվում` ռազմական գործողությունների մասնակիցներին և նրանց ընտանիքներին։

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի — Sputnik. Պարենային բանկը, որը կհամալրվի բիզնեսի և հասարակ քաղաքացիների կողմից, կարող է Հայաստանում օգնել հազարավոր աղքատ մարդկանց։ Այդ մասին Sputnik միջազգային մուլտիմեդիոն կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում ասաց կանադահայ Մայքլ Ավետիքյանը։

8-летний Ваге Мосинян, получивший 80% ожогов в дорожно-транспортном происшествии, выписывается из больницы через год - Sputnik Արմենիա, 1920, 19.04.2021
Չէինք հավատում, որ կփրկվի. Վահեն 1 տարում 15-ից ավել վիրահատություն է տարել և ոտքի կանգնել

Նա անցած տարի է ժամանել Հայաստան։ Կորոնավիրուսային «լոքդաունների» ընթացքում  չի օգտվել տարհանման չվերթներից`որոշելով մնալ երկրում։ Այդ ժամանակ նրա մոտ ծնվել է այն ընտանիքներին աջակցելու գաղափարը, որոնք համավարակի ընթացքում կորցրել են աշխատանքը։ 2020 թ–ի սեպտեմբերին, երբ սկսվել են ռազմական գործողությունները, նա և մի քանի կամավորներ սկսել են պարբերաբար մեկնել երկրի հարավ` սնունդ ու առաջին անհրաժեշտության պարագաներ տանելով զինվորներին։

«Այժմ բազմաթիվ վիրավոր զինվորականներ կան, որոնք ուղղակի չեն կարող աշխատել։ Ես իմ պարտքն եմ համարում նրանց օգնություն ցուցաբերելը։ Դրա համար ուզում եմ ստեղծել պարենային բանկ։ Արևմուտքում արդեն վաղուց գործում են նման բանկեր` սոցիալապես անապահով մարդկանց օգնելու համար»,– ավելացրեց Ավետիքյանը։

Այն կգործի մոտավորապես նույն սխեմայով. սուպերմարկետները և սննդամթերք արտադրողները, ինչպես նաև սովորական քաղաքացիները կարող են ուտելիք փոխանցել պարենային բանկերին (օրինակ, սուպերմարկետներում դրա համար տեղադրվում են հատուկ արկղեր), դրանից հետո բանկը սննդամթերքը տեղափոխելու է պահեստ, կազմելու է սննդամթերքի փաթեթներ և բաժանելու է կարիքավորներին։

«Այստեղ մարդիկ կան, որոնք չեն կարող ուտելիք գնել, որոնք որոնում են այն աղբարկղներում։ Եկեք չձևացնենք, որ այդպիսի բան չկա։ Ավելի լավ է չթափել ուտելիքը, այլ տալ նրանց, ովքեր դրա կարիքն ունեն»,– կարծում է Ավետիքյանը։

«Մաճառ 44»․ ինչպես Լոնդոնից եկած հայուհին բարեգործական ռեստորան բացեց Երևանում

Մի քանի ամիս առաջ նա կազմակերպչական աջակցության խնդրանքով դիմել է ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարություն, սակայն ապարդյուն։ Ավետիքյանը փող չի խնդրել, նրան ընդամենը պետք է եղել իրավական խորհրդակցություն` տեղի օրենսդրության պայմաններում նման կազմակերպություն ստեղծելու համար։

«Արտասահմանում ապրանքները կամ փողը անհատույց կերպով տրամադրելու համար գործում են հարկային դուրսգրումներ։ Երբ ես հետաքրքրվեցի այդ մասին մեր նախարարությունում, ինձ ասացին, որ Հայաստանում նման բան չկա։ Պարզվեց, որ կա։ Այդ և այլ մասնագիտական հարցերում ինձ նույնիսկ նորմալ պարզաբանումներ չեն տվել»,– նշեց Ավետիքյանը (Հայաստանում, իսկապես, նման դուրսգրում գործում է` շրջանառության 0.25 տոկոսի չափով)։

Մայքլի խոսքով` քաղաքականությունն այստեղ բոլորովին կապ չունի, երբ փորձում են «անկեղծ զրույցի» բռնվել նրա հետ։ («Դե, պարզ է, որ հրապարակավ չես ասի, բայց իրականում ո՞վ է կանգնած մեջքիդ հետևում»)։ Նա պատասխանում է, որ նրա թիկունքին կանգնած է սփյուռքը, և նա դրա մի մասն է։

Российские военнослужащие устанавливают каркасный модуль на территории мобильного полевого госпиталя неподалеку от Степанакерта (29 ноября 2020). Карабах - Sputnik Արմենիա, 1920, 16.04.2021
Ռուս զինվորական բժիշկները բուժօգնություն են ցուցաբերել արցախյան գյուղի բնակիչներին

Ավետիքյանը կարծում է, որ սփյուռքը միշտ օգնել և օգնում է Հայաստանին, որտեղ էլ այն լինի։ Տարբերություն չկա, թե որ երկրից ես, արևմտահայերեն ես խոսում, թե արևելահայերեն, միգուցե ընդհանրապես չգիտես մայրենի լեզուն (Մայքլը ռուսախոս է)։

«Մենք բոլորս աշխատում ենք մի նպատակով` օգնել մեր հայրենիքին` Հայաստանին։ Երկրի սահմաններից դուրս մեր սփյուռքն անցկացնում է ցույցեր` ի աջակցություն մեր գերիների։ Մենք ամենազոր չենք, բայց ինչ կարողանում՝ անում ենք` չսպասելով գովեստի կամ պարգևի»,– ասաց Մայքլը։

Հիմա նա շարունակում է բանակցությունները մասնավոր հատվածի (խանութների և արտադրողների) հետ, որոնց այդ գաղափարը գրավում է։ Մայքլի խոսքով` եթե նրանք տրամադրեն չվաճառված ապրանքը, ապա ֆինանսական փոխանցումներ կպահանջվեն միայն պահեստ վարձակալելու և կարիքավոր ընտանիքներին ապրանքներ բաժանելու համար։

Կորոնավիրուսի, պատերազմական գործողությունների ընթացքում և դրանից հետո Մայքլը սփյուռքի աջակցությամբ օգնություն է ցուցաբերել ավելի քան 1000 ընտանիքի։

Լրահոս
0