Ադրբեջանը հուսահատ փորձում է կրակոցների պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա. ՊՆ

© Sputnik / Asatur Yesayantsздание Министерство обороны Армении вс вооруженные силы здание
здание Министерство обороны Армении вс вооруженные силы здание - Sputnik Արմենիա, 1920, 22.04.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել` անդրադառնալով ադրբեջանական կողմի կրակոցներին։

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. Առավել քան ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը հուսահատ փորձ է անում նախորդ օրվա` իր կողմից թույլ տրված հրադադարի ռեժիմի խախտման, մասնավորապես` Արցախի որոշ բնակավայրերի ուղղությամբ արձակված կրակոցների պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Утро в Степанакерте на 11-й день военных действий (7 октября 2020). Карабах - Sputnik Արմենիա, 1920, 22.04.2021
Ադրբեջանցիները կրակել են Ստեփանակերտի բնակելի տան վրա. Շուշիի՞ց են թիրախավորել

Հայտնել էինք, որ ապրիլի 20-ին, ժամը 15:00-ի սահմաններում Ստեփանակերտում բնակելի տան վրա հակառակորդը կրակոց է արձակել: Կրակոցներ են եղել նաև Մխիթարաշեն և Շոշ գյուղերի ուղղությամբ: Ստեփանակերտի Վ. Վաղարշյան 13/46 հասցեում գտնվող տան տանիքը ծակվել է: Բացի այդ, երեկ երեկոյան Սյունիքի մարզի սահմանային հատվածում հակառակորդը կրակ է բացել Փահլասարի և Դիցմայրի ուղղությամբ։

«Չափազանց վառ երևակայություն է պետք ունենալ` Հայաստանի զինված ուժերին ռազմավարական դաշնակից երկրի` ՌԴ խաղաղապահ առաքելության դիրքերի ուղղությամբ կրակոցներ արձակելու «մեղադրանք» վերագրելու համար»,–նշված է հաղորդագրության մեջ։

Արցախի ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է Ադրբեջանի սադրիչ և ագրեսիվ գործողությունները

Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ինչպես Արցախի, այնպես էլ ՀՀ զինված ուժերը հավատարիմ են հրադադարի ռեժիմի պահպանման եռակողմ պայմանավորվածությանը և նույնը հորդորում են անել ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությանը:

Լրահոս
0