Դատախազության մոտից 14 անձ բերման է ենթարկվել ոստիկանություն

© Sputnik / Asatur YesayantsСтатуя Правосудия и полицейские во время митинга в поддержку сюникцев (22 апреля 2021). Еревaн
Статуя Правосудия и полицейские во время митинга в поддержку сюникцев (22 апреля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 22.04.2021
Բաժանորդագրվեք
Դատախազության առջև ի պաշտպանություն բերման ենթարկված սյունեցիների բողոքի ակցիան շարունակվում է։

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. ՀՀ գլխավոր դատախազության մոտից 14 անձ բերման է ենթարկվել ոստիկանություն: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

© Sputnik / Asatur YesayantsԴատախազության մոտից 14 անձ բերման է ենթարկվել ոստիկանություն
Դատախազության մոտից 14 անձ բերման է ենթարկվել ոստիկանություն - Sputnik Արմենիա, 1920, 22.04.2021
Դատախազության մոտից 14 անձ բերման է ենթարկվել ոստիկանություն

Դատախազության առջև ի պաշտպանություն բերման ենթարկված սյունեցիների բողոքի ակցիան շարունակվում է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հրմշտոց էր սկսվել ոստիկանների և բողոքի ակցիա անողների միջև, ինչի հետևանքով էլ ոմանք բերման էին ենթարկվել։ Մինչ այդ, բողոքի ակցիա անողները 20 րոպե ժամանակ էին տվել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, որպեսզի իջնի և իրենց հարցերին պատասխանի։ Սակայն դատախազությունից հայտնել էին` Դավթյանն արձակուրդում է։

© Sputnik / Andranik GhazaryanԲողոքի ակցիա դատախազության դիմաց
Դատախազության մոտից 14 անձ բերման է ենթարկվել ոստիկանություն - Sputnik Արմենիա, 1920, 22.04.2021
Բողոքի ակցիա դատախազության դիմաց

Այդ ընթացքում մեկ ոստիկան ուշագնաց եղավ, որին տեղում օգնություն ցուցաբերեցին հենց բողոքի ակցիա անողները, իսկ հետո ոստիկանության մեքենայով հեռացրին տարածքից։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին երեկ` ապրիլի 21–ին, վիրավորական արտահայտություններով ու բողոքի ակցիաներով էին դիմավորել Ագարակում, Մեղրիում ու Կապանում: Իսկ Քաջարան մուտք գործել նրան ընդհանրապես չհաջողվեց, որովհետև բնակիչները փակել էին քաղաքի մուտքը, զոհերի հարազատները` գնացել գերեզման, որ Փաշինյանը չկարողանա մտնել այնտեղ։

Խուլիգանության հոդվածով այսօր բերման են ենթարկել Սյունիքի 16 բնակչի։

«Փաշինյանին քաղցր խոսք է ասել». Շուռնուխի գյուղապետի եղբորը բերման ենթարկելու մանրամասները

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала