Երթուղայինում 40–ամյա տղամարդուն սպանողը կալանավորվել է

© Pixabay / Pixabay / 3839153Полицейский застегивает наручники
Полицейский застегивает наручники - Sputnik Արմենիա, 1920, 22.04.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սպանվածը երթուղայինում նստած Բաղդասարյանին խնդրել էր պաշտպանիչ դիմակ դնել, սակայն վերջինս վիճաբանել էր, ապա իր մոտ եղած դանակով հարվածել Հունանյանի կրծքավանդակին։

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Երևանում, թիվ 54 երթուղային միկրոավտոբուսում ուղևորի սպանության դեպքով կալանավորվել է 57-ամյա Գարեգին Բաղդասարյանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Второй день подряд общественный транспорт в городе «работает» с масками, перчатками и алкоголем (19 мая 2020). Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 14.04.2021
Դիմակի պատճառով երթուղայինում սպանություն կատարողը Արտաշատի 57–ամյա բնակիչ է. ՔԿ

«Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 57-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ (սպանություն) հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»,– նշված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ`ապրիլի 20–ին, տղամարդն ինքնակամ ներկայացել էր Արտաշատի ոստիկանություն։

Հիշեցնենք` ապրիլի 14-ին՝ ժամը 10:10-ի սահմանում, Երևանում` Պարոնյան-Լեո խաչմերուկում, թիվ 54 երթուղին սպասարկող «Գազելում» սպանություն էր տեղի ունեցել։ Պատճառը եղել էր այն, որ սպանվածը` Երևանի բնակիչ, 40-ամյա Արմեն Հունանյանը, երթուղայինում նստած Բաղդասարյանին խնդրել էր պաշտպանիչ դիմակ դնել, սակայն վերջինս վիճաբանել էր, ապա իր մոտ եղած դանակով հարվածել Հունանյանի կրծքավանդակին։

Լրահոս
0