00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Արամ Սարգսյան
ԵԱՏՄ-ի շուկան Հայաստանի համար անհամեմատ ավելի ընկալելի է.Սարգսյան
09:16
6 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
09:23
7 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

20 մլն դոլար ու ավետարանի 8 էջ. ինչ փոխհատուցում է ստացել ցեղասպանության ենթարկված հայը

Геноцид армян  - Sputnik Արմենիա, 1920, 24.04.2021
Բաժանորդագրվել
Ցեղասպանությունից 106 տարի անց հայն ու Հայաստանը դեռ սպասում են աշխարհի արդար գնահատականին ու կորուստների արդարացի փոխհատւցմանը, իսկ Թուրքիան, եղբայր Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի, աշխարհի աչքի առաջ նոր կոտորած ու մշակութային ցեղասպանություն է իրականացնում հայ ազգի հանդեպ։

Եվրոպան ընդունել է Ավետիս Ահարոնյանի ու Նուբար Փաշայի հաշվարկները

Մեկ դար առաջ Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության նյութական վնասների գնահատման փորձ 1919 թ–ին իրականացրին հայ հասարակական–քաղաքական գործիչ, գրող Ավետիս Ահարոնյանն ու հայ ականավոր քաղաքական գործիչ Պողոս Նուբար Փաշան։

 Вид на Капитолий - Sputnik Արմենիա, 1920, 15.11.2019
ՌԱԴԻՈ
Չարգելված ցեղասպանության արգելված ճանաչումը

Նրանց կատարած աշխատանքի արդյունքում պարզվել էր, որ Ցեղասպանությունից տուժել է 1 800 000 հայ մարդ կամ շուրջ 360 000 հայ ընտանիք` միջինը 5 անդամից բաղկացած։ Ընդ որում, շուրջ 90 000 ընտանիքները քաղաքաբնակներ էին, 270 000–ը` գյուղաբնակներ։

Ինչ վերաբերում է Ցեղասպանության զոհերի կրած վնասներին, դրանք Ավետիս Ահարոնյանի ու Նուբար Փաշայի հաշվարկով կազմել են 19 130 932 000 ֆրանսիական ֆրանկ, որից 14 598 460 000–ը Օսմանյան կայսրության հայերին պատճառված վնասներն են, 4 532 472 000–ը՝ Հայաստանի Հանրապետության և Կովկասի հայերին պատճառված վնասները:

Հարկ է նշել, որ հայազգի գործիչների կատարած աշխատանքն անիմաստ չանցավ։ Նրանց հավաքագրած տվյալները 1919 թ.–ին ներկայացվեցին Փարիզի խաղաղության վեհաժողովում։ Դրանց հիման վրա ընդունվեց հուշագիր` «Թուրքիայի և Կովկասի Հայկական Հանրապետության հայ բնակչության կրած վնասների ռեպարացիայի և հատուցման մոտավոր աղյուսակ» վերնագրով։ Այս կերպ, փաստորեն, միջազգային ճանաչում ստացած փաստաթղթով ամրագրվեց, որ Ցեղասպանությունից առաջ` 1914 թ.–ի դրությամբ, Օսմանյան Թուրքիայի տարածքում բնակվում էր 2 026 000 հայ, որոնցից 1 800 000-ը սպանվել ու տեղահանվել են` կրելով 19 130 932 000 ֆրանսիական ֆրանկի զուտ նյութական վնաս։

Մոռացված պատմություն. Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները Ցեղասպանությունից հետո

Ի դեպ, Ֆրանսիայի վիճակագրության ազգային ինստիտուտի տվյալներով (Insee)` 1901թ. –ի 1 ֆրանսիական ֆրանկն այսօր հավասար է շուրջ 4 եվրոյի։ Այսինքն` Ցեղասպանության զոհերի կորուստն այսօրվա դրությամբ կազմում է 76,5 մլրդ եվրո։ Սա այն դեպքում, եթե հաշվարկվի այն նույն գումարը, ինչ 20-րդ դարի սկզբին։ Բայց նյութական վնասը հաշվարկելիս այսօր հարկ է հաշվարկել նաև տոկոսները, որոնք մեկ դարում կարող էին ավելանալ հայերի կորցրած գույքի, թուրքական բանկերում թողած ֆինանսական միջոցների, ոսկու, մուրհակների ու արժեթղթերի վրա։

Ավելորդ չէ նաև արձանագրել, որ հայ մտավորականներն իրենց հաշվարկներում չէին ներառել նաև հայ մշակութային ցեղասպանության հետևանքներն ու հայ ժողովրդի կրած բարոյական վնասները։

19 մլն դոլար` 76,5 մլրդ եվրոյի փոխարեն

Շուրջ 20 տարի առաջ` 2000–ականների սկզբում, միջազգային ապահովագրական ընկերություններից ոմանք հայտարարեցին Ցեղասպանության զոհերի ժառանգներին փոխհատուցելու մասին։ Հանուն ճշմարտության պետք է նշել, որ սա ոչ թե բարի կամքի դրսևորում էր, այլ պարտադրված գործընթաց, որն ինչպես սկսվել էր, այնպես էլ արագ մարեց։

Сторонники правящей Партии Справедливости и Развития (ПСР) у баннера с изображением президента Турции Реджепа Тайипа Эрдогана на следующий день после местных выборов (1 апреля 2019). Стамбул - Sputnik Արմենիա, 1920, 26.04.2019
«Հայոց ցեղասպանություն չի եղել, բայց երաշխիք չկա, որ չի լինի». Թուրքիան սիրող հայերի համար

2000 թվականին հայ լոբբիստների աշխատանքի շնորհիվ Կալիֆոռնիայի խորհրդարանն ընդունեց ապահովագրական փոխհատուցում ստանալու իրավունքի ժամկետը երկարացնելու օրինագիծ, որով, փաստորեն, Հայոց ցեղասպանության զոհերի իրավահաջորդներն իրավունք ստացան մինչև 2010 թվականի ավարտը ապահովագրական ընկերություններից պահանջել իրենց նախնիների օրինական գումարները։

Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ցեղասպանության ենթարկվածների ժառանգները ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգային դատարան հավաքական հայց ներկայացրին` «New York Life Insurance» ընկերությունից պահանջելով 50 միլիոն ԱՄՆ դոլարի փոխհատուցում։ 2007թ–ին դատարանում կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությամբ ընկերությունը պարտավորվեց վճարել միայն 20 միլիոն դոլար։ Իսկ արդեն վճարման փուլում ժառանգորդների անտեղյակության, փաստաթղթերի չպահպանվելու, ներկայացված հիմնավորումների անբավարարության հիմքով հայտարարված 20 միլիոնից ավանդատուների ժառանգներին հատկացվեց միայն 8 միլիոնը։

2002 թ.–ին հավաքական հայց ներկայացվեց նաև Ֆրանսիական AXA ապահովագրական ընկերության դեմ` որպես 1880-1930 թթ.–ին Օսմանյան կայսրության տարածքում բազում հայերի կյանքեր ապահովագրած ֆրանսիական «L’Union Vie», «Caisse Paternelle» և «La Confiance» ապահովագրական ընկերությունների իրավահաջորդի։

Այս ընկերության տրամադրած 17.5 միլիոն դոլարից Ցեղասպանության զոհերի ժառանգները ստացան 11 միլիոն 350 հազարը։ Հայցվորների 13 790 դիմումից փաստերի անբավարարության հիմքով բավարարվեց միայն 996–ը։

Ցեղասպանությունները կկրկնվեն, եթե պոտենցիալ ցեղասպանը անպատիժ մնա․Զոհրաբ Մնացականյան

2003 թ.–ին աշխարհում սփռված հայերի անունից հայց ներկայացվեց գերմանական «Victoria» ապահովագրական ընկերության, 2006 թ–ին` գերմանական «Deutsche Bank» բանկի, իսկ 2008 թ–ին` բրիտանական «Aviva» ապահովագրական ընկերության դեմ: 2010 թ.–ին էլ հավաքական հայց հարուցվեց Թուրքիայի Հանրապետության, Թուրքիայի կենտրոնական բանկի և «Զիրաաթ» բանկի դեմ՝ հայերից բռնազավթված սեփականության ու դրամական միջոցների փոխհատուցման պահանջով։ Հայերի ժառանգների այս պահանջներն այդպես էլ մնացին չբավարարված։

Միջազգային այս գործընթացի արդյունքում, փաստորեն, Ցեղասպանության ենթարկված 1.8 մլն հայերի ժառանգներից փոխհատուցում ստացան միայն 3.5 հազարը` 19 մլն 350 հազար դոլարի չափով։

Մշակութային ցեղասպանություն. հայ արվեստի տուն վերադարձած 8 էջերը

Ինչպես արդեն ասվեց, Ցեղասպանության նյութական վնասները գույքագրած հայ մտավորականներն իրենց աշխատանքում չէին ներառել հայ ժողովրդի մշակութային ժառանգության կորուստներն ու բարոյական վնասները, մինչդեռ փաստ է, որ թուրքական ցեղասպան իշխանությունը ոչնչացրել է հայկական եկեղեցիներն ու վանքերը, ոչնչացրել կամ թալանել եկեղեցական գույքը, հազարավոր միջնադարյան ձեռագիր մատյանները: Մշակութային ցեղասպանության հետևանքները նույնպես առայսօր մնում են չգնահատված ու չհատուցված։

Иззат-Паша прибывает в Иерусалим, 1917 год - Sputnik Արմենիա, 1920, 24.04.2018
Հայոց ցեղասպանության կազմակերպիչներ. ի՞նչ ազգության էին նրանք և ում կողմից էին ուղղորդվում

Պատմական արդարության վերականգնման թերևս եզակի օրինակ է միջնադարի կիլիկյան մանրանկարչության գլուխգործոց համարվող Զեյթունի ավետարանի ձեռագիր մագաղաթի գործը։

2010 թ.–ին Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ արևմտյան թեմը հայց էր ներկայացրել Գեթիի թանգարանի դեմ` պահանջելով թանգարանում պահվող Թորոս Ռոսլինի մանրանկարներով Զեյթունի ավետարանի ութ էջերի նկատմամբ ճանաչել Հայ առաքելական եկեղեցու սեփականության իրավունքը, դրանք վերադարձնել օրինական տիրոջը և 35 միլիոն դոլարի փոխհատուցում վճարել։

Ըստ հայցվորի` ավետարանից 8 էջերն առանձնացվել են Հայոց ցեղասպանության տարիներին, իսկ 1994 թ.–ին Գեթիի թանգարանը դրանք 950 հազար ԱՄՆ դոլարով գնել է եկեղեցուց հափշտակողի ժառանգներից։

Ու թեև թանգարանի ներկայացուցիչը դատարանում պնդում էր վաղեմության ժամկետների ավարտի մասին, բայց Կալիֆոռնիայի Գերագույն դատարանը բավարարեց Հայ առաքելական եկեղեցու հայցը։ Եկեղեցու ու թանգարանի միջև կնքվեց համաձայնություն, որով եկեղեցին հրաժարվեց փոխհատուցման պահանջից, թանգարանն էլ ճանաչեց իր նմուշների նկատմամբ Հայ եկեղեցու սեփականության իրավունքը։

Ի՞նչ կա դրա մեջ, ցեղասպանությունը ճանաչելը նաև քաղաքական քայլ էր. Աբաս Ջումա

Այս դատական գործը դարձավ առաջին ու առայժմ միակ դեպքը, երբ ցեղասպանության ենթարկված հայ մշակութային արժեքի իրավունքը վերականգնվել է։

1912-1913 թթ. Կ. Պոլսի հայկական պատրիարքարանը հաշվառել էր Օսմանյան կայսրության տարածքի հայկական եկեղեցիներն ու վանքերը։ Ըստ այդ փաստաթղթի` դրանց թիվն անցնում էր 2000-ից, որոնց շարքում կային նաև IV-V դդ. վաղ քրիստոնեական եզակի հուշարձաններ։

1974թ.–ին ՅՈւՆԵՍԿՕ-ն արձանագրեց, որ Ցեղասպանությունից հետո` 1923թ-ի դրությամբ, Թուրքիայի տարածում կանգուն է մնացել դրանց կեսից քիչը` 913–ը, 464-ն ամբողջովին անհետացել են, 252-ը ավերակ են, 197-ը նորոգման կարիք ունեն:

Съемки фильма Геноцид.Начало - Sputnik Արմենիա, 1920, 24.04.2018
Դարի կողոպուտը. Հայոց ցեղասպանության շնորհիվ Օսմանյան կայսրությունը փրկվեց սննկացումից

Հետագա տարիներին ևս հայկական արժեքների ոչնչացումը պետական մակարդակով շարունակվեց։ Դրանցից շատերը հետևողականորեն պայթեցվեցին թուրքական բանակի զորավարժությունների ժամանակ, իսկ քարերն օգտագործվում են որպես շինանյութ: Որոշ գյուղական վայրերում դրանք ծառայում են որպես գոմ, պահեստ, բանտ, որոնց վրայից հանված են քրիստոնեական նշանները։ Շատ դեպքերում հայկական եկեղեցիները վերածվել են մզկիթների:

1987 թ.–ին Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձևի 6-րդ կետում նշված է, որ թուրքական կառավարությունը ուշադրություն պետք է դարձնի Թուրքիայում ապրող հայ համայնքի լեզվին, մշակույթին, կրթական համակարգին` միաժամանակ պատշաճ վերաբերմունք ցուցաբերի Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հուշարձանների հանդեպ: Եվրոպական խոստումնալից, բայց անօգուտ այս փաստաթղթից 33 տարի անց Թուրքիան` եղբայրական Ադրբեջանի հետ, աշխարհի աչքի առաջ նոր պատերազմ, նոր կոտորած ու մշակութային ավեր է իրականացնում հայ ազգի հանդեպ։

Հունաստանի Սալոնիկում գտնվող Աթաթուրքի տունն ուզում են վերածել ցեղասպանության թանգարանի

Ու դարձյալ ինչպես 100 տարի առաջ, այսօր էլ հայերը ծեծում են քաղաքակիրթ աշխարհի դռները, այնտեղ էլ, ինչպես 100 տարի առաջ, ոչինչ չեն տեսնում ու ոչինչ չեն լսում։ Իսկ անտարբերությունը ծնում է նոր հանցանքներ։

Լրահոս
0