«Այս իշխանությունն ազդեցության գործիքակազմ չունի Ադրբեջանին կասեցնելու համար». Զաքարյան

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀԿ գործադիր կոմիտեի անդամ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում անդրադարձել է ներհայաստանյան զարգացումներին և առհասարակ Հայաստանին առնչվող կարևոր խնդիրներին։
© SputnikԶաքարյան. «Այս իշխանությունն ազդեցության գործիքակազմ չունի Ադրբեջանին կասեցնելու համար»
«Այս իշխանությունն ազդեցության գործիքակազմ չունի Ադրբեջանին կասեցնելու համար». Զաքարյան - Sputnik Արմենիա, 1920, 24.04.2021
Զաքարյան. «Այս իշխանությունն ազդեցության գործիքակազմ չունի Ադրբեջանին կասեցնելու համար»

Արտակ Զաքարյանի դիտարկմամբ` մենք կարող էինք երկրում նման իրավիճակ չունենալ, եթե գործող իշխանությունները կապիտուլյացիոն փաստաթղթից հետո անմիջապես կարողանային միջազգային գործիքակազմով հետ ստանալ Ադրբեջանի տարածքում գտնվող բոլոր գերեվարված կամ ժամանակավորապես պահվող անձանց։

Пресс-конференция второго президента Армении Роберта Кочаряна для российских журналистов (4 марта 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 23.04.2021
«Հենց հրաժարականը տվեց, հաջորդ օրը սկսելու ենք». Ռոբերտ Քոչարյան

Ըստ նրա` իշխանությունները պատշաճ կերպով չեն կատարել անհրաժեշտ ուսումնասիրություններ, պատերազմական գործողություններում ներգրավված ստորաբաժանումների վերաբերյալ չեն ունեցել բավարար տեղեկատվություն, ռուսական խաղաղապահ առաքելության հետ օպերատիվ չեն աշխատել։

«Այս ամենը անփութության և անպատասխանատու աշխատանքի հետևանք է։ Բացի այդ, Հայաստանը, չգիտես ինչու, շատ արագ կատարեց նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած իր պարտականությունները և այսօր որևէ ազդեցության գործիքակազմ չունի Ադրբեջանին կասեցնելու համար։ Փոխանակ Նիկոլ Փաշինյանն այսօր գերիների վերադարձ պահանջի, նոր հետո Մեղրիի միջանցքի թեմային առնչվող քննարկում նախաձեռնի, գնում է Սյունիք` համոզելու մարդկանց, որ միջանցքն այսպես, թե այնպես բացվելու է»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀԿ գործադիր կոմիտեի անդամը։

Զաքարյանի խոսքով` միջազգային հանրությունն իր հերթին տեսնում է, որ եթե ՀՀ իշխանություններն ընդհանրապես անգործունակ են այս հարցում, ապա ինչն է իրենց համար շարժառիթ հանդիսանալու, որպեսզի բարձրաձայն արտահայտվեն խնդիրների վերաբերյալ։ Ըստ նրա` Արցախի անվտանգության երկարաժամկետ, ֆունդամենտալ ապահովության հարցը բնականաբար այսօր բաց է, Հայաստանի ներկա իշխանություններն այդ առումով ոչինչ չեն անում և խնդիրներով զբաղվելու ցանկություն անգամ չեն դրսևորում։

Որպեսզի Բաքուն երազանքների գիրկը չընկնի, պետք է ուշադիր լսի նախագահ Պուտինի ուղերձը. Եվսեև

Լրահոս
0