https://arm.sputniknews.ru/20210424/katarvacy-canr-das-e-xorhrdaranakanner-ccernakaberd-27302422.html
Կատարվածը շատ ծանր դաս է. ռուս խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
Կատարվածը շատ ծանր դաս է. ռուս խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
Sputnik Արմենիա
ՌԴ ԴԺ Պետական դումայի պատգամավորներն այցելել են նաև Երևանի պատմության թանգարանում բացված «Վտանգված ժառանգություն. Արցախ» ցուցահանդեսին, որտեղ ներկայացված են... 24.04.2021, Sputnik Արմենիա
2021-04-24T16:19+0400
2021-04-24T16:19+0400
2021-04-24T16:24+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/18/27302132_0:162:1600:1067_1920x0_80_0_0_cba04b70d4efee8efe60df1b6cf4e476.jpg
ծիծեռնակաբերդ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/18/27302132_0:62:1600:1067_1920x0_80_0_0_54c3bd158d95cf1d4b4969e809f2a7b3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, պետդումա, ծիծեռնակաբերդ, ապրիլի 24. հայոց ցեղասպանության չմոռացվող էջը
հայաստան, պետդումա, ծիծեռնակաբերդ, ապրիլի 24. հայոց ցեղասպանության չմոռացվող էջը
Կատարվածը շատ ծանր դաս է. ռուս խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
16:19 24.04.2021 (Թարմացված է: 16:24 24.04.2021) ՌԴ ԴԺ Պետական դումայի պատգամավորներն այցելել են նաև Երևանի պատմության թանգարանում բացված «Վտանգված ժառանգություն. Արցախ» ցուցահանդեսին, որտեղ ներկայացված են Արցախում իրականացվող մշակութային եղեռնի փաստերը։
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են այցելել ՌԴ ԴԺ Պետական դումայի պատգամավոր Պավել Շպերովը, ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի պատգամավորներ Տատյանա Կուսայկոն ու Յուրի Արխարովը` ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի ուղեկցությամբ:
Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրին ծաղիկներ խոնարհելուց հետո ռուսաստանցի պատգամավորները եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան։
Տատյանա Կուսայկոն պատվավոր հյուրերի հուշամատյանում գրել է. «Թանգարան այցելությունն ինձ վրա թողեց ծանր տպավորություն, և հենց այս պահին շատ հուզված եմ խոսում: Հասկացա, թե ինչքան կարևոր է ամբողջ աշխարհի համար բարեկամությունն ու խաղաղությունը, որ չկրկնվի մարդկության հանդեպ այսպիսի հանցագործությունը: Հայերի հանդեպ կատարվածը շատ ծանր դաս է, որը մենք պետք է հաղթահարենք և դասեր քաղենք»:
ՌԴ ԴԺ Պետական դումայի պատգամավորներն այցելել են նաև Երևանի պատմության թանգարանում բացված «Վտանգված ժառանգություն. Արցախ» ցուցահանդեսին, որտեղ ներկայացված են այսօր Արցախում իրականացվող մշակութային եղեռնի փաստերը։
Ծիծեռնակաբերդում են արցախյան 44–օրյա պատերազմի մասնակիցները` անվասայլակներով ու հենակներով