«Թուրքեր կան հենց Երևանում». ջահերով երթի ընթացքում բերման են ենթարկել մի երիտասարդի

© Sputnik / Asatur YesayantsГехам Манукян во время митинга оппозиции (10 марта 2021). Еревaн
Гехам Манукян во время митинга оппозиции (10 марта 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 24.04.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՅԴ–ական երիտասարդը բերման է ենթարկվել երեկ դատախազության մոտ տեղի ունեցած բողոքի հավաքի մասնակից լինելու կասկածանքով։

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի -  Sputnik. Այսօր Ազատության հրապարակից  ջահերով երթի ընթացքում ոստիկանները բերման են ենթարկել երիտասարդներից մեկին, երեկ դատախազության մոտ տեղի ունեցած բողոքի հավաքի մասնակից լինելու կասկածանքով։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում գրել է ՀՅԴ–ական Գեղամ Մանուկյանը։

Задержания участников во время митинга в поддержку сюникцев (22 апреля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 22.04.2021
Բերման ենթարկվածների նկատմամբ քայլերի իրավաչափությունը կստուգվի. դատախազի խորհրդական

«Բա որ ասում եմ` թուրքեր կան հենց Երևանում։ Նիկոլի ծառաներ, չեք մարսելու»,– գրել է նա։

Քիչ առաջ ավարտվեց ՀՅԴ երիտասարդական միության անդամների կողմից  Երևանի Ազատության հրապարակից մեկնարկած ջահերով երթը։

Հիշեցնենք`երեկ դատախազության մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի դեպքերով քրեական գործ է հարուցվել։

16 սյունեցի էր բերման ենթարկվել, որոնք կասկածվում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Սյունիք կատարած այցի ընթացքում խուլիգանություն կատարելու մեջ։ Ի պաշտպանություն ձերբակալվածների` դատախազության առջև բողոքի ակցիա եղավ, որի ժամանակ էլ հրմշտոց սկսվեց ոստիկանների և բողոքի ակցիա անողների միջև։

Լրահոս
0