Թուրքիան արհամարհում է Ցեղասպանությունը ճանաչելու կոչերը. Կիպրոսի պաշտպանության նախարար

© Photo : Screenshot // Facebook / ՀՀ արտաքին գործերի նախարարություն / Ministry of Foreign Affairs of ArmeniaКадр из видео-послания министра обороны Кипра Петридиса Хараламбоса
Кадр из видео-послания министра обороны Кипра Петридиса Хараламбоса - Sputnik Արմենիա, 1920, 24.04.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Պետրիդիս Խարալամբոսը նշում է, որ Թուրքիայի կողմի իր հարևանների հանդեպ ագրեսիվ վարքի դրսևորումը ձգտում է խթանել իր ռևիզիոնիստական օրակարգը։

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի - Sputnik. Անհասկանալի է, որ հայերի և քաղաքակիրթ մարդկության դեմ այս սոսկալի ոճրագործության հեղինակներն ու հրահրողները դեռ հերքում են իրենց գործողությունները և արհամարհում իրենց ստոր ցեղասպան քաղաքականությունը ճանաչելու կոչերը։ Նման ուղերձ է հղել Կիպրոսի պաշտպանության նախարար Պետրիդիս Խարալամբոսը` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։

Նշենք, որ Կիպրոսի խորհրդարանը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձև է ընդունել 2015 թվականին։

«Վերջին ամիսներին Թուրքիայի հանցակցությամբ Ադրբեջանի կողմից հարձակման հետևանքով Հայաստանը ևս մեկ անգամ էլ ականատես եղավ հսկայական տառապանքի։ Թուրքիայի կողմից իր հարևանների հանդեպ ագրեսիվ վարքի դրսևորումը ձգտում է խթանել իր ռևիզիոնիստական օրակարգը»,–ասում է Խարալամբոսը։

Նիդեռլանդների դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին հայերեն տեսաուղերձ է հղել. տեսանյութ

Նրա խոսքով` հայ և կիպրացի ժողովուրդների միջև ամուր կապերը, կայուն և կենսունակ կիպրահայ համայնքը մեծապես նպաստում են երկկողմ հարաբերությունների և միջազգային հարթակներում համագործակցության խթանմանը: Կիպրոսի պաշտպանության նախարարը կասկածներ չունի, որ այս եզակի և պատմական հարաբերություններն առաջիկայում ավելի կամրապնդվեն։

Նշենք, որ այսօր Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցն է։

Հուսանք` New York Times-ի լուրն իրականություն կդառնա. թուրք գրողի հրապարակումը

Լրահոս
0