Երևանի մոտակայքում երկրաշարժ է գրանցվել

CC BY-SA 3.0 / Yamaguchi / Kinemetrics seismographСейсмограф
Сейсмограф - Sputnik Արմենիա, 1920, 24.04.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ։

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Երևան քաղաքից 15 կմ հարավ-արևելք երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Ապրիլի 24-ին, տեղական ժամանակով ժամը 03:54-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը հյուսիսային լայնության 40.08⁰ և արևելյան երկայնության 44.62⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան, Երևան քաղաքից 15 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ»,– նշված է հաղորդագրության մեջ:

Երկրաշարժադիմացկուն շենքեր կունենանք. Հայաստանում նոր նորմեր են մշակվել

Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 2-3 բալ ուժգնությամբ:

Թուրքիայի ափերի մոտ 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Լրահոս
0