Ինչի՞ կհանգեցնի Ռուսաստանի և Չեխիայի միջև հարաբերությունների վատացումը

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դիվանագիտական սկանդալ է ծագել այն բանից հետո, երբ Պրահան անհիմն կերպով մեղադրել է Մոսկվային 2014 թ-ին Վրբետիցեում զինամթերքի պահեստի պայթյունին առնչություն ունենալու մեջ։

Ռուսաստանի և Չեխիայի հարաբերությունները վերջին տարիներին խորը ճգնաժամ են ապրում։ Դիվանագիտական սկանդալ է ծագել այն բանից հետո, երբ Պրահան անհիմն կերպով մեղադրել է Մոսկվային 2014 թ-ին Վրբետիցեում զինամթերքի պահեստի պայթյունին առնչություն ունենալու մեջ և արտաքսել ռուսական դեսպանատան 18 աշխատակիցներին։

Президент США Джо Байден после подписания прокламации День равной оплаты труда для женщин (24 марта 2021). Вашингтон - Sputnik Արմենիա, 1920, 20.04.2021
Ինչո՞ւ է Բայդենին պետք ռուսների արտաքսումը Չեխիայից

«Այսօրվա դրությամբ կարող եմ ասել, որ Պրահան բռնել է հարաբերությունները խզելու ուղին։ Դրա պատասխանը երկար սպասեցնել չի տա»,–ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նշենք` փորձագետները վստահ են, որ ներկա սրացումը երկարաժամկետ հետևանքներ կունենա։ Խոսքը ոչ միայն քաղաքականության և տնտեսության մասին է, այլ նաև մարդկանց ճակատագրերի։

Չէ՞ որ հիմա հարցականի տակ է նաև ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի գնումը։

Ինչի՞ կհանգեցնի ներկա սրացումը, ինչպիսի՞ հետևանքներ են սպասվում Չեխիային և, գլխավորը, ի՞նչ կապ ունեն Պետրովը և Բոշիրովը, կպատմենք մեր տեսանյութում։

ՆԱՏՕ-ն իր աջակցությունն է հայտնել Չեխիային` ընդդեմ Ռուսաստանի

Լրահոս
0