Մալխաս Ամոյանը դարձավ ըմբշամարտի Եվրոպայի արծաթե մեդալակիր

© Photo : provided by Malkhas Amoyan Борец Малхас Амоян (в синем) на ковре
Борец Малхас Амоян (в синем) на ковре - Sputnik Արմենիա, 1920, 25.04.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նա մինչ այդ կիսաեզրափակչում 6:0 հաշվով առավելության էր հասել լեհ Ռոման Պաչուրկովսկի նկատմամբ։

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի - Sputnik. Հունահռոմեական ոճի ըմբիշ, 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը Լեհաստանում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակչում պարտություն է կրել Վրաստանի ներկայացուցիչ Շմագի Բոլկվաձեի հետ գոտեմարտում ու դարձել արծաթե մեդալակիր, տեղեկացնում է armsport.am-ը։ Մեր ըմբիշը 1-4 հաշվով պարտություն է կրել։

Արման Անդրեասյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է

Տեղեկացնենք, որ Ամոյանը քառորդ եզրափակչում 5-0 հաշվով հաղթել էր Մաքսիմ Եվտուշենկոյին, իսկ կիսաեզրափակչում 6:0 հաշվով առավելության էր հասել լեհ Ռոման Պաչուրկովսկի նկատմամբ։

Լրահոս
0