ՊՆ-ն հերքում է․ Սյունիքի սահմաններին Ադրբեջանի հետ փոխհրաձգություն չի եղել

© Sputnik / Asatur Yesayantsздание Министерство обороны Армении вс вооруженные силы здание
здание Министерство обороны Армении вс вооруженные силы здание - Sputnik Արմենիա, 1920, 25.04.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երկրի պաշտպանական գերատեսչությունը շեշտում է, որ հրադադարի խախտում չի արձանագրվել, և կոչ է անում չտարածել կեղծ տեղեկատվություն։

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik․ Սյունիքի մարզի՝ Ադրբեջանի հետ սահմանակից հատվածներում ապրիլի 25-ին՝ կեսգիշերն անց, փոխհրաձգություն չի եղել։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է սոցիալական ցանցերում տարածված տեղեկությունները։

«Սյունեցիների քայլերն արդարացի էին». Սյունիքի նախկին մարզպետը մասնակցում է բողոքի ակցիային

«Նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,- նշված է մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

ՊՆ-ից շեշտում են, որ ինչպես նախորդ ողջ օրվա ընթացքում, այնպես էլ գիշերը հրադադարի խախտում չի արձանագրվել:

ՀՀ պաշտպանական գերատեսչությունը կոչ է անում ձեռնպահ մնալ չճշտված, առավել ևս` կեղծ տեղեկություններ տարածելուց:

Լրահոս
0