Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ. եղանակի տեսություն

© Photo : Vahagn MosinyanМолния в Ереване ударила по телебашне
Молния в Ереване ударила по телебашне - Sputnik Արմենիա, 1920, 25.04.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հիդրոօդերևութաբանների կանխատեսումների համաձայն` օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ 

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր` ապրիլի 25-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղն առանձին շրջաններում, 27-29-ը շրջանների զգալի մասում հատկապես կեսօրից հետո և գիշերը, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան՝ 5-10 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ 

© official site of the MES of RAԵղանակի կանխատեսում
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ. եղանակի տեսություն - Sputnik Արմենիա, 1920, 25.04.2021
Եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում այսօր` ապրիլի 25-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ի երեկոյան ժամերին, 27-29-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկային ժամերին կլինի +27...+29, երեկոյան` +23...+25 աստիճան։

Մյասնիկովն ասել է՝ ում չի կարելի պարացետամոլ ընդունել

Լրահոս
0