Ռեյտինգային ընտրակարգը հանվեց. Արմեն Սարգսյանի «փոխարեն» օրենքը ստորագրեց Արարատ Միրզոյանը

© Asatur YesayantsСпикер НС Арарат Мирзоян на заседании в Парламенте (10 февраля 2021). Еревaн
Спикер НС Арарат Мирзоян на заседании в Парламенте (10 февраля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 26.04.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի Հանրապետության նախագահն օրենքի ընդունումից հետո 21-օրյա ժամկետում չէր ստորագրել օրենքը, որով նախատեսվում էր հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից։

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է ապրիլի 1-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում ընդունված ««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը: Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` Միրզոյանն օրենքը ստորագրել է այսօր` ապրիլի 26-ին։

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն օրենքի ընդունումից հետո 21-օրյա ժամկետում չէր ստորագրել օրենքը և չէր վիճարկել դրա սահմանադրականությունը, իսկ այդ ժամկետի լրանալուց հետո օրենքի ստորագրման լիազորությունը ՀՀ Սահմանադրության 129-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ փոխանցվել էր ԱԺ նախագահին:

Հիշեցնենք` 2021-ի մարտի 18–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ համաձայնության է եկել «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների հետ։

Դրանից հետո իշխող ուժը հայտարարեց, որ ցանկանում է խորհրդարանական արտահերթ ընտրություններն անցկացնել նոր ընտրական օրենսգրքով` համամասնական ընտրակարգով։

Լրահոս
0