Հայտնի է` ովքեր «Օսկարի» արժանացան այս տարի

© AFP 2023 / POOLКрасная дорожка до начала церемонии присуждения Оскар 2021 (25 апреля 2021). Лос-Анджелес
Красная дорожка до начала церемонии присуждения Оскар 2021 (25 апреля 2021). Лос-Анджелес - Sputnik Արմենիա, 1920, 26.04.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Տղամարդու լավագույն դերի համար «Օսկարի» արժանացավ Էնթոնի Հոփքինսը, իսկ կանանց շարքում լավագույնը համարվեց Ֆրենսիս Մաքդորմանդը։

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Լոս Անջելեսում կայացավ ԱՄՆ կինոակադեմիայի 93-րդ մրցանակաբաշխությունը, և հայտարարվեցին այս տարվա մրցանակակիրների անունները։

Տարվա լավագույն ֆիլմ ճանաչվեց Քլոե Չժաոյի «Քոչվորների երկիրը» ֆիլմը։ Կինոնկարը պատմում է մի կնոջ մասին, որը զրկվում է աշխատանքից ու սկսում է ճանապարհորդել ԱՄՆ-ում։ Գլխավոր հերոսուհու կերպարը մարմնավորող Ֆրենսիս Մաքդորմանդը «Օսկարի» արժանացավ «Կնոջ լավագույն դեր» անվանակարգում: Իսկ Չժաոն ճանաչվեց տարվա լավագույն ռեժիսոր:

Տղամարդու լավագույն դերի համար «Օսկարի» արժանացավ Էնթոնի Հոփքինսը, որը նկարահանվել է «Հայրը» ֆիլմում։ 

© REUTERS / CAITLIN OCHSԷնթոնի Հոփքինս
Հայտնի է` ովքեր «Օսկարի» արժանացան այս տարի - Sputnik Արմենիա, 1920, 26.04.2021
Էնթոնի Հոփքինս

Լավագույն ինքնատիպ սցենարի համար մրցանակ ստացավ բրիտանացի դերասանուհի և ռեժիսոր Էմիրալդ Ֆենելը, որը գրել է «Հույս տվող աղջիկը» ֆիլմի սցենարը:

Ռուսական հեռուստաշոուի ժյուրին հոտնկայս ծափահարեց Սյուզաննա Մելքոնյանին. տեսանյութ

Արտասահմանյան լավագույն գեղարվեստական ֆիլմ ճանաչվեց դանիացի ռեժիսոր Թոմաս Վինթերբերգի «Հարբեցություն» («Druk») ֆիլմը: Լավագույն անիմացիոն ֆիլմ ճանաչվեց «Հոգի» մուլտֆիլմը, իսկ լավագույն վավերագրական ֆիլմ՝ «Իմ ուսուցիչը ութոտնուկ է»։

«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում ոսկե արձանիկի արժանացավ հարավկորեացի դերասանուհի Յուն Յո-Ջոնը՝ «Մինարի» ֆիլմում խաղացած դերի համար: Լավագույն օպերատորական աշխատանքի և դեկորացիայի համար մրցանակի արժանացավ «Մանկ» սև-սպիտակ ժապավենը։

Լավագույն օրիգինալ ստեղծագործություն ճանաչվեց «Հուդա և սև մեսիա» ֆիլմի «Fight For You» երգը։

Նշենք, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով մրցանակաբաշխությունն այս տարի անցկացվեց համեմատաբար փոքր լսարանի առջև (170 հյուր):

Հայտնի հայերը երիտասարդ տաղանդների են փնտրում. հաղթողները դրամաշնորհ կստանան

Լրահոս
0