Կանադայում քննարկում են թուրքական ԱԹՍ–ներին սարքավորումների վաճառքի սահմանափակման հարցը

© Photo : official site of the MoD of RAМинистр обороны Вагаршак Арутюнян принял Чрезвычайного и Полномочного Посла Канады в Республике Армения госпожу Элисон Мари Ле Клер и военного атташе посольства, полковника Крейга Фаулера (26 апреля 2021). Еревaн
Министр обороны Вагаршак Арутюнян принял Чрезвычайного и Полномочного Посла Канады в Республике Армения госпожу Элисон Мари Ле Клер и военного атташе посольства, полковника Крейга Фаулера (26 апреля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 26.04.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դեռ պատերազմի օրերին հայտնի դարձավ, որ կանադական «Bombardier Recreational Products»-ը (BRP) ժամանակավորապես դադարեցրել էր ավիացիոն շարժիչների մատակարարումները Թուրքիային, երբ իմացել է, որ իրենց արտադրած շարժիչներն օգտագործվում են թուրքական մարտական ԱԹՍ–ներում։

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Էլիսոն Մարի Լե Քլերին (նստավայրը` ք.Մոսկվա) և դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Քրեյգ Ֆոուլերին (նստավայրը` ք.Մոսկվա):

Судебный молоток - Sputnik Արմենիա, 1920, 20.04.2021
Կանադական ընկերությունը ավելի քան 1 մլրդ դոլարի հայց է ներկայացրել Թուրքիայի դեմ

Ինչպես հայտնում են ՊՆ–ից, Կանադայի դեսպանը տեղեկացրել է, որ Կանադայում լրջորեն ուսումնասիրում են ԱԹՍ-ներ արտադրող թուրքական ընկերություններին կանադական սարքավորումների վաճառքը սահմանափակելու հարցը՝ ապագայում նման դեպքերի բացառման համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Նախարար Հարությունյանը ներկայացրել է պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։

Հիշեցնենք, որ դեռ պատերազմի օրերին` 2020-ի հոկտեմբերի 24-ին, հայտնի դարձավ, որ կանադական «Bombardier Recreational Products»-ը (BRP) ժամանակավորապես դադարեցրել էր ավիացիոն շարժիչների մատակարարումները Թուրքիային։

Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ ընկերությունում տեղեկացել են, որ իրենց արտադրած շարժիչներն օգտագործվում են թուրքական մարտական անօդաչու թռչող սարքերում, որոնք կիրառվում են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ծավալած պատերազմական գործողություններում։

Լրահոս
0