Սևանա լճի մակարդակը բարձրացել է ևս 2 սանտիմետրով

© Sputnik / Andranik GhazaryanРыбаки на озере Севан
Рыбаки на озере Севан - Sputnik Արմենիա, 1920, 26.04.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռոմանոս Պետրոսյանն ասել է, որ այս տարվա կանխատեսումով` վերջին տասնամյակների համար աննախադեպ ցուցանիշ ենք ունենալու` Սևանի մակարդակը կհասնի 1901 մետրի։

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի - Sputnik. Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ ապրիլի 25-ի տվյալներով Սևանա լճի մակարդակն ապրիլի 19-25-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սանտիմետրով` կազմելով 1900.72 մետր։

Министр окружающей среды ознакомился с незаконными постройками на территории национального парка Севан - Sputnik Արմենիա, 1920, 17.04.2021
Ռոմանոս Պետրոսյանը մասնակցում է Սևանի ափամերձ տարածքի մաքրման աշխատանքներին

«Ապրիլի 25-ի տվյալներով` Սևանա լճի ներկայիս մակարդակն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 18 սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 20 սմ-ով»,–նշված է հաղորդագրության մեջ։

Արփա-Սևան ջրատարով ապրիլի 19-25-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 10.558 մլն մ³, իսկ 2021 թվականի հունվարի 1-ից ապրիլի 25-ը ներառյալ՝ 61.460 մլն մ³:

Հիշեցնենք, որ մարտի 18–ի կառավարության նիստի ժամանակ շրջակա միջաբայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ասել էր, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Սևանա լճի մակարդակը բարձրացել է 15 սանտիմետրով։

Նա նշել էր, որ այս տարվա կանխատեսումով` վերջին տասնամյակների համար աննախադեպ ցուցանիշ ենք ունենալու` Սևանի մակարդակը կհասնի 1901 մետրի։

Լրահոս
0