Ողբերգական դեպք Գեղարքունիքում. 5 տարեկան երեխա է մահացել

© Sputnik / Asatur YesayantsКарета скорой помощи в Карабахе
Карета скорой помощи в Карабахе - Sputnik Արմենիա, 1920, 26.04.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երեխան ունեցել է շնչառական խնդիրներ, ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։ Հարազատներն իրենց ավտոմեքենայով փորձել են հասցնել Վարդենիսի հիվանդանոց, բայց նա մահացել է։

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Այսօր՝ ապրիլի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, ժամը 04։50-ի սահմանում շտապօգնության բժիշկների խումբը կանչով մեկնել է մարզի գյուղերից մեկը, որտեղից հիվանդանոց են տեղափոխել 5 տարեկան մի երեխայի։ Երեխան, սակայն, հիվանդանոցի ճանապարհին մահացել է։

Ситуация на мосту Киевян (16 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա, 1920, 26.04.2021
Երևանում 27–ամյա քաղաքացին փորձել է նետվել կամրջից

Նախնական տեղեկություններով՝ փոքրիկն ունեցել է շնչառական խնդիրներ, ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, հարազատները իրենց ավտոմեքենայով երեխային տեղափոխել են Վարդենիսի հիվանդանոց, ճանապարհին նկատել են իրենց ընդառաջ եկած շտապօգնության ավտոմեքենան, երեխային տեղափոխել են այնտեղ, բայց նա արդեն մահացած է եղել։ 

Այգուց հավաքած տապակած կանաչի. 12–ամյա երեխայի մահվան պատճառը հայտնի է

Փաստի առթիվ ոստիկանության Վարդենիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Խոշոր ավտովթար Երևանում․ վիրավորների թվում երեխաներ կան

Լրահոս
0