Հայաստանում ահաբեկչության ֆինանսավորման ռիսկը ցածր է, փողերի լվացման ռիսկը` միջինից ցածր

CC BY 2.0 / Keith Cooper / MoneyДоллары США
Доллары США - Sputnik Արմենիա, 1920, 27.04.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանը խստացնում է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին վերաբերող օրենսդրությունը։ Կառավարության առաջարկած փոփոխություններն արդեն ԱԺ–ում են։

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի -Sputnik. Հայաստանում ահաբեկչության ֆինանսավորման ռիսկը համարվում է ցածր, փողերի լվացման ռիսկը` միջինից ցածր։ Այս մասին այսօր ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց ՀՀ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը` վկայակոչելով ռիսկերի ազգային գնահատման համակարգի մեթոդաբանությամբ կատարված վերլուծության արդյունքները։

Армен Геворгян на заседании армяно-российского Лазаревского клуба (13 декабря 20119). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 09.09.2020
Արմեն Գևորգյանի ազգականը մեղադրվում է փողերի լվացման մեջ

«Մի 18 կատեգորիաների միջոցով գնահատվում ու վերլուծվում են այդ ռիսկերը լուրջ մեթոդաբանության հիման վրա` կախված նախորդող հանցագործություններից, դրանց միջազգային տարածվածությունից և ՀՀ տարբեր տեսակի կապերից ելնելով։ Այս գնահատականներով Հայաստանում, միջազգային համադրումներով, բարվոք վիճակ է»,– ասաց Երիցյանը։

Այդուհանդերձ, Հայաստանը խստացնում է Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին վերաբերող օրենսդրությունը։

Գագիկ Խաչատրյանի որդուն մեղադրանք չի առաջադրվել փողերի լվացման համար. պաշտպաններ

Համապատասխան օրենքում կառավարության առաջարկած փոփոխություններն այսօր քննարկվել են ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ու առաջիկայում կընդգրկվեն ԱԺ նիստերի օրակարգում։

ՀՀ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը հայտնեց, որ փոփոխությունը պայմանավորված է ԵԽ–ի Մանիվալի` փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման հակազդման հանձնախմբի կղմից Հայաստանին տրված հանձնարարականներով։

Բանկային գաղտնիքը չի օգնի. ԱԺ–ն փողերի լվացման դեմ նախագիծ է քննարկում

Լրահոս
0