Հայկական ընկերությունը ՏՏ ոլորտի «Օսկարի» է առաջադրվել

© Sputnik / Zara MikaРуки на клавиатуре компьютера
Руки на клавиатуре компьютера - Sputnik Արմենիա, 1920, 27.04.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Կրիսպը» համարվում է աշխարհի 50 ամենախոստումնալից ընկերություններից մեկը։ Արհեստական բանականությամբ զբաղվող այս ընկերությունը 2020-ին ստացել է 5 մլն դոլարի ներդրում։

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի - Sputnik․ Հայկական «Կրիսպ» ընկերությունը, որը զբաղվում է արհեստական բանականությամբ, առաջադրվել է Վեբբի մրցանակի։ Տեղեկությունը հայտնում է ընկերության նախագահ Արտավազդ Մինասյանը։

Премьер-министр Никол Пашинян во время осмотра выставки цифровых проектов форума Digital Almaty 2021 (5 февраля 2021). Алматы - Sputnik Արմենիա, 1920, 05.02.2021
Հայաստանում ՏՏ ընկերությունների շրջանառությունը 2020-ին աճել է 20%-ով․ Փաշինյան

«Պարզվում է` կա մի մրցանակ, որը տրվում է լավագույն կայքերին և հավելվածներին 2000 մասնագետներից բաղկացած հանձնաժողովի կողմից։ Վեբբի մրցանակ (Webby Awards ). այն հաճախ անվանում եմ ինտերնետի «Օսկար»։ Հայկական «Կրիսպը» այս տարի նոմինացվել է Վեբբի մրցանակի համար», - Facebook–ի իր էջում գրել է նա։

Մրցակցությունը ընթանում է «Կրիսպի» և համաշխարհային ապրանքանիշներ «Trello»-ի և «InVision-ի» միջև։ Կարելի է առցանց մասնակցել քվեարկությանը։

«Կրիսպը» համարվում է այժմ աշխարհում 50 ամենախոստումնալից` արհեստական բանականությամբ զբաղվող ընկերություններից մեկը։ 2020-ին ստացել է 5 մլն դոլարի ներդրում։ Ընկերության մշակած ծրագրի շնորհիվ «Zoom» զանգեր կատարելու ժամանակ հնարավոր է դառնում խլացնել միջավայրի խանգարող ձայները։

Ինչ են ուզում հայ մաթեմատիկոսները «սովորեցնել» համակարգչին. նոր և կարևոր մշակումներ

Լրահոս
0