«Օսկարով» հետաքրքրվողների քանակը նվազել է. հեռուստադիտողների կտրուկ անկում է գրանցվել

© AFP 2023 / POOLКрасная дорожка до начала церемонии присуждения Оскар 2021 (25 апреля 2021). Лос-Анджелес
Красная дорожка до начала церемонии присуждения Оскар 2021 (25 апреля 2021). Лос-Анджелес - Sputnik Արմենիա, 1920, 27.04.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հատկանշական է, որ ընթացիկ տարում ընկել նաև «Գրեմմի» երաժշտական մրցանակների հանձնման արարողության հանդիսատեսների թիվը։

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի - Sputnik. Ամերիկյան ABC հեռուստաալիքով հեռարձակվող «Օսկար» կինոմրցանակի հանձնման արարողությունը կիրակի օրը դիտել է ընդամենը 9,8 միլիոն մարդ, ինչն ամենացածր ցուցանիշն է դարձել մրցանակաբաշխության ողջ պատմության ընթացքում։ Տեղեկությունը հայտնում է Nielsen հետազոտական ծառայությունը:

93-я церемония вручения Оскар в Лос-Анджелесе - Sputnik Արմենիա, 1920, 26.04.2021
Բրեդ Փիթից մինչև Քլոե Չժաո. «Օսկար» մրցանակաբաշխության ամենավառ կադրերը

Այսպիսով` նախորդ տարի սահմանված հակառեկորդն արդեն նոր փոխարինող տվյալներ ունի։ Նշենք, որ 2020-ին ABC հեռուստաալիքով արարողությունը դիտել էր 23,6 մլն մարդ։ Իսկ ահա ներկայիս ցուցանիշը նախորդ տարվա համեմատ 58%- ով ցածր է։

Հետազոտական ծառայության տվյալներով ՝ յոթ տարի առաջ արարողությունը հավաքել է ավելի քան 40 մլն հանդիսատես:

Հատկանշական է, որ ընթացիկ տարում ընկել նաև «Գրեմմի» երաժշտական մրցանակների հանձնման արարողության հանդիսատեսների թիվը։ Ըստ New York Times-ի` CBS հեռուստաալիքով հաղորդումը դիտել է ընդամենը 8,8 միլիոն մարդ:

Հայտնի է` ովքեր «Օսկարի» արժանացան այս տարի

Լրահոս
0