Թուրքերը պահանջում են դուրս բերել ամերիկյան ռազմակայանները. հանրահավաք «Ինջիրլիքում»

© AP Photo / Emrah GurelИстребители турецких ВВС приземляются на авиабазе Инджирлик (30 июля 2015). Турция
Истребители турецких ВВС приземляются на авиабазе Инджирлик (30 июля 2015). Турция - Sputnik Արմենիա, 1920, 27.04.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ջո Բայդենի` Հայոց ցեղասպանության մասին ուղերձից հետո թուրքական «Հայրենիք» կուսակցությունը շարունակում է ԱՄՆ-ի դեմ ուղղված բողոքի ակցիաները։

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի -Sputnik. «Vatan» (Հայրենիք) կուսակցությունը հանրահավաք է կազմակերպել Թուրքիայի հարավում գտնվող «Ինջիրլիք» ռազմակայանի դիմաց՝ պահանջելով դուրս բերել ամերիկացի զինվորականներին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` նշելով, որ պատճառը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն է։

Президент Турции Реджеп Тайип Эрдоган  - Sputnik Արմենիա, 1920, 26.04.2021
Էրդողանը խորապես վշտացած է Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման առնչությամբ

Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին, ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը Օսմանյան Թուրքիայում իրագործված զանգվածային սպանությունները որակեց «ցեղասպանություն»: Դրան անմիջապես հաջորդեց Թուրքիայի արտգործնախարարության արձագանքը։ Արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Բայդենի հայտարարությունը պոպուլիստական անվանեց՝ ընդգծելով, որ Թուրքիան մերժում է այն։

«Ինջիրլիքի ռազմաբազան արդեն կես դար է` ամերիկյան գործակալների, ահաբեկչության բույնն է, 2016 թվականի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կենտրոններից մեկը և կազմակերպիչների ապաստարանը։ Դա թշնամական կենտրոն է, որն օգտագործվում է մեր հարևանների և եղբայրների դեմ։ Կոչ ենք անում «Ինջիրլիք» և «Քյուրեջիք» ռազմակայանները հանձնել Թուրքիայի ԶՈւ-ին, ԱՄՆ զինվորականները պետք է տուն ուղարկվեն 15 օրվա ընթացքում», - ասված է ուղերձում, որը հանրահավաքի ընթացքում ընթերցել է կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ Սերդար Ուզկյուփլյուն։

Ցուցարարները պնդում են, որ Բայդենի հայտարարությունն ուղղված է ոչ թե պատմական արդարության վերականգնմանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը, այլ նշան է այն բանի, որ նա սկսել է կյանքի կոչել Ասիայի հանդեպ սպառնալիքները՝ փորձելով Էրդողանին հեռացնել իշխանությունից:

Երեկ «Vatan» կուսակցությունը հանրահավաքներ է անցկացրել Անկարայում ԱՄՆ դեսպանատան և Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության առջև` պահանջելով փակել Թուրքիայում ամերիկյան ռազմաբազաները և Ղրիմը ռուսական ճանաչել: Կուսակցությունը մտադիր է մեկ շաբաթվա ընթացքում նման ակցիաներ անցկացնել Թուրքիայի տարբեր քաղաքներում։

Լրահոս
0