Կոկորդի սեղմվածությունը կարող է շատ վտանգավոր հիվանդությունների նշան լինել. բժիշկ

© Photo : Unsplash / Elizaveta StrelkovaЖенская шея
Женская шея - Sputnik Արմենիա, 1920, 28.04.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բժիշկն ասել է, թե հատկապես որ դեպքերում է պետք ուշադիր լինել ու դիմել մասնագետի օգնությանը։

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի -Sputnik. Կոկորդի սեղմվածության առավել տարածված պատճառն իհարկե երկարատև սթրեսն է։ Նևրոզը բուժելուց հետո տհաճ զգացողությունն անցնում է։ Սակայն կոկորդի սեղմվածությունը կարող է նաև այլ պատճառներ ունենալ։ Նման կարծիք է հայտնել բժիշկ-թերապևտ Իրինա Եսկովան «Հինգերորդ ալիքին» տված հարցազրույցում։

Семья ждет пополнение - Sputnik Արմենիա, 1920, 23.04.2021
Բժիշկն ասել է՝ ինչն է ներարգանդային կյանքում ազդում երեխայի ուղեղի զարգացման վրա

Մասնավորապես, եթե այդ զգացողությունն ուղեկցվում է սեղմումով, կոկորդի ծակոցներով ու կուլ տալու դժվարություններով, ապա դա կարող է խոսել գլխուղեղի կաթվածի, գանգուղեղային վնասվածքի կամ նեյրոինֆեկցիայի մասին:

Եսկովան նշել է, որ հաճախ կոկորդի սեղմվածությունը վկայում է նաև աղեստամոքսային տրակտի հիվանդության, վահանաձև գեղձի մեծացման, սկավառակի տեղաշարժով ողնաշարի պարանոցային հատվածի հիվանդության մասին:

Գիտնականներն ասել են՝ հատկապես որ վիտամինն է անհրաժեշտ տարեց մարդկանց

Բժիշկը զգուշացրել է, որ, օրինակ, անգինայի դեպքում բորբոքային պրոցեսը կարող է հանգեցնել այտուցի, թարախակալման։ Դա կարող է առաջացնել շնչահեղձություն ու շնչուղիների արգելակում, որը շատ վտանգավոր է:

Մասնագետը խորհուրդ է տվել չարորակ գոյացության զարգացման կամ վտանգավոր վիրուսով վարակվելու կասկածի դեպքում անմիջապես բժշկի դիմել։

Նռան հյութն օգտակար է ուղեղի համար. գիտնականների նոր հետազոտությունը

Լրահոս
0