00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀԿ-ն կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին. հայտարարություն

© Sputnik / Hovhannes ShoghikyanАрмен Ашотян зачитывает заявление РПА об участии в выборах (29 апреля 2021). Еревaн
Армен Ашотян зачитывает заявление РПА об участии в выборах (29 апреля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 29.04.2021
Բաժանորդագրվել
Սերժ Սարգսյանի ղեկավարած կուսակցությունը որոշել է նախընտրական դաշինքի կազմավորման գործընթաց սկսել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցության հետ։

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի - Sputnik. Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարել է ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, այդ մասին նշված է կուսակցության հայտարարության մեջ, որը ասուլիսի ժամանակ ներկայացրեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Նիստի ընթացքում քննարկվել են ներքաղաքական կյանքին վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաև Հայաստանի և Արցախի շահերին առնչվող տարածաշրջանային զարգացումներ։

Կարծիքներ են փոխանակվել հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների հանդեպ Հանրապետականի վերաբերմունքի, մասնակցության նպատակահարմարության և ձևաչափերի վերաբերյալ։

«Արդյունքում հաշվի առնելով կապիտուլյանտին իշխանությունից հեռացնելու կենսական հրամայականը, այդ նպատակի համար բոլոր միջոցների և ջանքերի գործադրման կարևորությունը, ընդդիմադիր դաշտի վերջին զարգացումները, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետությունում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու դեպքում մասնակցել այդ համապետական գործընթացին»,-նշված է հաղորդագրության մեջ։

ՀՀԿ-ից հայտնում են, որ մասնակցության հնարավոր ձևաչափերի և համագործակցային առկա առաջարկությունների ամփոփման արդյունքում որոշվել է նախընտրական դաշինքի կազմավորման գործընթաց մեկնարկել «Հայրենիք» կուսակցության հետ։

Դաշնակցությունը կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին․ ՀՅԴ Գերագույն ժողով

Արմեն Աշոտյանը տեղեկացրեց նաև, որ նախընտրական ցուցակի հարց չի քննարկվել։ Հավելենք, որ ավելի վաղ ՀՀ երրորդ նախագահ, կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ բարձր պաշտոնի չի հավակնելու։

Հիշեցնենք՝ մարտի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հունիսի 20-ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ կկայանան: Ավելի ուշ Ազգային ժողովը հաստատեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան միայն համամասնական ընտրակարգով։

Նիկոլ Փաշինյանն իր հրաժարականի մասին հայտնել է ապրիլի 25-ին, ՀՀ նախագահն ընդունել է վարչապետի ու կառավարության հարաժարականը:

Լրահոս
0