Սերգեյ Լավրովը կրկին կայցելի Երևան

© Photo : Пресс-служба МИД РФ / Անցնել մեդիապահոցМинистр иностранных дел РФ Сергей Лавров
Министр иностранных дел РФ Сергей Лавров - Sputnik Արմենիա, 1920, 29.04.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանից հետո կմեկնի Ադրբեջան։

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 5-6-ը կայցելի Երևան,  մայիսի 10-11-ը` Բաքու։ Տեղեկությունը հայտնել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։

«Բանակցություններ են նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հետ։ Շփումների ընթացքում նախատեսվում է հանգամանորեն քննարկել երկկողմ և տարածաշրջանային համագործակցության հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև փոխգործակցությունը միջազգային ասպարեզում»,– նշել է Զախարովան:

Նրա խոսքով` առաջնային ուշադրություն կդարձվի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություններին։

Հիշեցնենք` Լավրովը Հայաստան էր եկել նաև անցած տարվա նոյեմբերի 21-ին։ Երևանից նա կրկին մեկնել էր Բաքու։

Լրահոս
0