Բժիշկ-կամավորականները հիմնադրամ են ստեղծել Արցախում վիրավորված զինվորներին օգնելու համար

© Sputnik / Aram NersesyanПациенты центра протезирования и реабилитации "Интерорто"
Пациенты центра протезирования и реабилитации Интерорто  - Sputnik Արմենիա, 1920, 30.04.2021
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
«Հավերժական ազգ» հիմնադրամի մասնագետները ամեն օր մեծ թվով վիրահատություններ են կատարում և մտադիր են զբաղվել տուժած հայ մարտիկների վերականգնումով։

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Աշխարհի տարբեր երկրներից ԼՂՀ մարտական գործողությունների առաջին իսկ օրվանից Հայաստան ժամանած կամավոր բժիշկները հիմնադրել են Eternal Nation («Հավերժ ազգ») հիմնադրամը։ Այս մասին այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հայտնեց Հիմնադրամի հիմնադիր, Սրունքաթաթային հոդի և ոտնաթաթի վիրաբուժության լոսանջելեսյան ինստիտուտի նախագահ Արմեն Հակոբջանյանը։

© Sputnik / Asatur YesayantsԱրմեն Հակոբջանյան
Բժիշկ-կամավորականները հիմնադրամ են ստեղծել Արցախում վիրավորված զինվորներին օգնելու համար - Sputnik Արմենիա, 1920, 30.04.2021
Արմեն Հակոբջանյան

Ինչպես նշեց Հակոբջանյանը` մի քանի ամիս առաջ ստեղծված հիմնադրամի նպատակն է սեփական միջոցների և ռեսուրսների հաշվին օգնել վերականգնվել Արցախում վիրավորում ստացած հայ զինվորներին։ Վերականգնողական կուրսի ընթացքում կիրառվելու են ժամանակակից բժշկական տեխնոլոգիաներ մասնավորապես պրոթեզավորման ոլորտում։

Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ–ի և այլ երկրների հայ համայնքների շնորհիվ աշխատանքներում ներգրավվել են լավագույն բժիշկները, ընդ որում ոչ միայն հայեր, այլև այլազգիներ։

«Մենք աշխատում ենք մարդկանց հետ, որոնց իսկապես կարելի է բժշկության լուսատուներ անվանել։ Սա Սփյուռքի և Հայաստանի մասնագետների համատեղ աշխատանքն է»,– նշեց Հակոբջանյանը։

Директор немецкой компании Ottobock в России, техник-ортопед Тигран Гарибян в центре протезирования и реабилитации Интерорто  - Sputnik Արմենիա, 1920, 28.04.2021
«Դե, դե, ծալի՛ր ծունկդ, մի՛ վախեցիր». վիրավոր տղաները գերժամանակակից պրոթեզներ կունենան

Կամավոր բժիշկներն ամեն օր մի քանի տասնյակ օրթոպեդիկ վիրահատություններ են անցկացնում։ Նրանք ամեն բան անում են, որպեսզի փրկեն պատերազմի ժամանակ տուժած զինվորների վերջույթները և նրանց համար առավելագույնս արդյունավետ բուժում ապահովեն։

«Հաճախ տեղի բժիշկներին պարզապես չեն բավականացնում նյութերը, դեղորայքը, միջոցները, որպեսզի չանդամահատեն մարմնի այս կամ այն հատվածը։ Իսկ մենք բերում են անհրաժեշտ ամեն բան՝ հակաբիոտիկներ, սինթետիկ ոսկրային նյութեր, որոնք այստեղ չկան և այլն», – հավելեց հիմնադրամի ղեկավարը։

Կազմակերպությունը համագործակցում է Երևանի բոլոր բուժկենտրոնների հետ` առաջարկելով վնասվածքաբանության ոլորտի նորագույն նյութեր, ինչպես նաև տեղի մասնագետներին ծանոթացնում է բուժման նոր մեթոդների հետ։

«Մենք ձգտում ենք անել ամեն բան, որպեսզի տեսանելի ապագայում Հայաստանը բժշկության տեսանկյունից առաջատար երկիր դառնա։ Այդ նպատակով մենք, ամենից զատ, լուսավորչական գործունեություն ենք ծավալելու, մասնավորապես, պարբերաբար սեմինարներ ենք անցկացնելու տեղի մասնագետների համար, ինչպես նաև նոր կադրեր ենք նախապատրաստելու», – պարզաբանեց Հակոբջանյանը։

Նա նշեց, որ բժշկական ոլորտում արմատական փոփոխություններ են պետք։ Ժամանակակից նյութերն ու դրանց կիրառման մեթոդներն անհրաժեշտ են ավելի արդյունավետ բուժում ապահովելու համար։

Բժիշկ-կամավորական Նորայր Զախարյանն իր հերթին հավելեց, որ արտասահմանում մեծ ռեսուրսներ կան բժշկության ոլորտում, որոնք այստեղ մասնակի են օգտագործվում։

«Արտերկրում մենք հսկայական ռեսուրսներ ունենք, լավագույն մասնագետներ բժշկության ոլորտում։ Մեր նպատակն է համակարգել պրոֆեսիոնալների աշխատանքը` առավելագույն օգուտ տալու համար»,– ասաց նա։

Էլի գոհ էի, որ ողջ եմ. Զինվորի տանը 8 տղաներ առաջին անգամ քայլեցին պրոթեզներով

«Հավերժական ազգ» հիմնադրամը նախագծեր է մշակում ինչպես կարճաժամկետ անհետաձգելի բուժօգնության, այնպես էլ երկարաժամկետ վերականգնողական բժշկական ծառայությունների համար։

Լրահոս
0