Փաշինյանը Կազանից Հայաստան է վերադառնում այլ ինքնաթիռով

© Photo : Facebook / Mané Gevorgyan Премьер-министр Никол Пашинян во время рабочего визита в Алматы (4 февраля 2021). Казахстан
Премьер-министр Никол Пашинян во время рабочего визита в Алматы (4 февраля 2021). Казахстан - Sputnik Արմենիա, 1920, 30.04.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռում տեխնիկական անսարքություն է հայտնաբերվել, և հայկական պատվիրակությունը Կազանից չի կարողանում վերադառնալ։

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը Կազանից Հայաստան է վերադառնում այլ ինքնաթիռով։ Տեղեկությունը հայտնում են հայկական ԶԼՄ–ները։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությանը Կազան տեղափոխած կառավարական  ինքնաթիռում տեխնիկական անսարքություն է հայտնաբերվել, որը փորձում են կարգավորվել:

Հիշեցնենք` Փաշինյանն աշխատանքային այցով Կազան է մեկնել երեկ` ապրիլի 29-ին։ Նա մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին։

Վարչապետի պաշտոնակատարը Կազանում այցելել է «Իննոպոլիս» նորարարական քաղաք և տեխնոպարկ։

Լրահոս
0