Փաշինյանի ինքնաթիռում տեխնիկական անսարքություն է հայտնաբերվել

© Photo / official site of the Prime minister of RAՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 30.04.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը պաասխանել է Sputnik Արմենիայի հարցին։

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությանը Կազան տեղափոխած ինքնաթիռում տեխնիկական անսարքություն է հայտնաբերվել, որն այժմ կարգավորվում է: Եթե խնդիրը չլուծվի, պատվիրակությունը կվերադառնա այլ ինքնաթիռով: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը։

Հիշեցնենք` Փաշինյանն աշխատանքային այցով Կազան է մեկնել երեկ` ապրիլի 29-ին։ Նա մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին։

Վարչապետի պաշտոնակատարը Կազանում այցելել է «Իննոպոլիս» նորարարական քաղաք և տեխնոպարկ։

Լրահոս
0