«Դե հիմա ինձ ասեք՝ ինչպես ապրեմ․․․». Գոռից ճառագող լույսով տունը լիքն է անգամ նրանից հետո 

© Sputnik / Aram NersesyanМама погибшего в карабахской войне Гора Аветикяна, Пируза
Мама погибшего в карабахской войне Гора Аветикяна, Пируза - Sputnik Արմենիա, 1920, 01.05.2021
Բաժանորդագրվեք
Գոռի ծառայության ավարտին մոտ 4 ամիս էր մնացել։ Սպան ընտանիքին հանձնեց նրա զինվորական գլխարկը, գունապնակն ու վրձինները։

Առաջնեկ որդուն անվանելու է Նոյ, Արտաշատի իրենց ընտանեկան հողում տուն է կառուցելու, ապրելու է 90 տարի, տեսնելու է, թե ինչպես են թոռները վազվզում ու նրանց կոնֆետ է տալու․․․ Գոռ Ավետիքյանը ծրագրել էր իր ապագան բոլոր մանրամասնություններով, գիտեր, թե բանակից վերադառնալու հենց հաջորդ օրվանից ինչով է զբաղվելու, ինչպես է ապրելու, միայն թե պատերազմը հաշվի չէր առել...

© Photo : provided by Gor Avetiqyan's familyԳոռ Ավետիքյան
«Դե հիմա ինձ ասեք՝ ինչպես ապրեմ․․․». Գոռից ճառագող լույսով տունը լիքն է անգամ նրանից հետո  - Sputnik Արմենիա, 1920, 01.05.2021
Գոռ Ավետիքյան

Հյուրասենյակը լի է Գոռով․․․ Նրա կտավներն են, նկարչական գունապնակը, կիթառը, պատվոգրերը, մեդալները, լուսանկարները։

«Գոռը կյանք էր, Գոռը սեր էր, համբերություն էր ու հույս, ներողամտություն, Գոռը ուժ էր․․․»,- տիկին Փիրուզան սկսում է պատմել որդու մասին, մեկ-երկու րոպե անց բոլորիս դեմքին ժպիտ է հայտնվում։ Գոռն արև-տղա էր, կյանքը սիրող ու կյանքով լի, նրանից ճառագող լույսն այնքան շատ էր, որ տունն անգամ նրանից հետո է այդ լույսով լի։

 

© Sputnik / Aram NersesyanԳոռ Ավետիքյանի հիշատակի անկյունը
«Դե հիմա ինձ ասեք՝ ինչպես ապրեմ․․․». Գոռից ճառագող լույսով տունը լիքն է անգամ նրանից հետո  - Sputnik Արմենիա, 1920, 01.05.2021
Գոռ Ավետիքյանի հիշատակի անկյունը

Սիրում եմ ձեզ․․․

Տղան դեռ մանկուց արտակարգ ընդունակություններ էր դրսևորում, արագ յուրացնում էր օտար լեզուներ, ընդ որում՝ միայն լսելով։ 4 տարեկանից սկսեց նկարել։ Մայրը մասնագիտությամբ լրագրող, ինքնուս նկարչուհի է, ասում է՝ տպավորիչը ոչ թե պատկերներն էին, այլ համարձակ գույները։ Գոռը նաև իր նշանն էր ստեղծել, իր կնիքը՝ միացող գնդեր։ Այս նշանն ամենուր է՝ կտավներում, շքամուտքի պատին, կիթառի վրա․․․ Նաև նվագում էր։ 

© Sputnik / Aram NersesyanԳոռ Ավետիքյանի մայրը ցույց է տալիս նրա ներկապնակն ու վրձինները
«Դե հիմա ինձ ասեք՝ ինչպես ապրեմ․․․». Գոռից ճառագող լույսով տունը լիքն է անգամ նրանից հետո  - Sputnik Արմենիա, 1920, 01.05.2021
Գոռ Ավետիքյանի մայրը ցույց է տալիս նրա ներկապնակն ու վրձինները

Տիկին Փիրուզան հասկացել էր՝ այն, ինչ տեսնում է, մայրական կույր սիրո արդյունք չէ, իր տղան իրոք բացառիկ է։ Սկսեց գրի առնել նրա մտքերը։ Բացում է տետրը, թերթում ու գտնում 12 տարեկանում Գոռի ոչ մանկական ձևակերպումներից մեկը․ «Մարդը չի լինում միայնը լավը կամ միայն վատը, յուրաքանչյուր մարդու մեջ էլ կա բարին ու չարը, միայն թե նրա մեջ պետք է գտնել բարին ու զարգացնել այն»։ Գոռը սիրում էր մարդկանց, ներողամիտ էր, հանդուրժող։

© Sputnik / Aram NersesyanԳոռ Ավետիքյանի նկարներից
«Դե հիմա ինձ ասեք՝ ինչպես ապրեմ․․․». Գոռից ճառագող լույսով տունը լիքն է անգամ նրանից հետո  - Sputnik Արմենիա, 1920, 01.05.2021
Գոռ Ավետիքյանի նկարներից

«Ինչպես են մեծերը` տարիքն առած, իմաստնացած մարդիկ իրենց տարիքի բարձրությունից ու ներողամտորեն նայում, չեն չարանում, այ այդպիսին էր տղաս»։

Գոռը սիրում էր ու սիրում էր ասել իր սիրո մասին ծնողներին, քրոջը, ընկերներին․․․

«Միշտ զանգի վերջում ասում էր՝ սիրում եմ ձեզ։ Մինչև չասեր, չէր անջատում։ Ծնունդս հոկտեմբերին էր։ Դե պատերազմ էր, կապ չկար։ Մի քանի անգամ զանգեց, անջատվում էր։ Եսիմ ուր էր բարձրացել, որ կարողանար խոսել։ Մի 10 զանգով սրտի ուզածը կարողացավ ասել։ Վերջում չէր հասցրել ասել՝ սիրում եմ քեզ։ Մի 3-4 անգամ էլ զանգեց, որ դա ասի»,- պատմում է ավագ քույրը՝ Միլենան։

© Sputnik / Aram NersesyanԳոռ Ավետիքյանի քույրը` Միլենան
«Դե հիմա ինձ ասեք՝ ինչպես ապրեմ․․․». Գոռից ճառագող լույսով տունը լիքն է անգամ նրանից հետո  - Sputnik Արմենիա, 1920, 01.05.2021
Գոռ Ավետիքյանի քույրը` Միլենան

Հիշում է, թե ինչպես էր եղբոր հոգու հետ խաղում։ Գոռը քաղցր շատ էր սիրում, Միլենան էլ հաճախ առավոտյան եղբորն արթնացնում էր՝ վրան կոնֆետներ նետելով։ Քույր ու եղբոր կապն անբացատրելիորեն ուժեղ էր։

© Sputnik / Aram NersesyanԳոռ Ավետիքյանի ընկերների պատրաստած հուշագիրքը
«Դե հիմա ինձ ասեք՝ ինչպես ապրեմ․․․». Գոռից ճառագող լույսով տունը լիքն է անգամ նրանից հետո  - Sputnik Արմենիա, 1920, 01.05.2021
Գոռ Ավետիքյանի ընկերների պատրաստած հուշագիրքը

«Որ հոգնում էինք, կանգնում էինք մեջք մեջքի տված, էդպես էինք հանգստանում։ Կամ Գոռն ասում էր՝ Միլ, արի գրկեմ քեզ, էներգիա տամ։ Միլ, հենվի․․․ Անգամ բանակ ճանապարհելուց առաջ ասացի՝ դու իմ զույգ ախպերն ես, չեմ կարող առանց քեզ։ Չգիտեմ, թե ինչու էդպես ասացի՝ «առանց քեզ»․․․ »։

Շնորհակալություն հայրենիքի իսկական պաշտպան դաստիարակելու համար․․․

Թերլեմեզյանն ավարտելուց հետո ծրագրում էր ուսումը Գեղարվեստի ակադեմիայում շարունակել։ Իր ամենամտերիմ ընկերը՝ Լիլիթն ասում է՝ մտածում էին միասին նաև Սանկտ Պետերբուրգ մեկնելու, այնտեղ սովորելու մասին։ Նաև հստակ որոշել էին՝ այնպես պետք է ընտանիք կազմեն, որ իրենց ընկերությունը նաև ընտանիքների ընկերություն դառնա, իրենց երեխաներն էլ միասին մեծանան։ Բոլոր այս ծրագրերը Գոռը երկու տարով հետաձգեց ու կենտրոնացավ զինծառայության վրա։ Օրինակելի էր նաև այստեղ։ Տիկին Փիրուզան ցույց է տալիս բանակից ուղարկված շնորհակալագրերը․ «․․․Արժանապատվությամբ ու հպարտությամբ է կատարում իր պարտքը հայրենիքի նկատմամբ․․․Շնորհակալություն ենք հայտնում Ձեզ՝ Ձեր որդուն որպես հայրենիքի իսկական պաշտպան դաստիարակելու համար»։ Մինչև պատերազմը սկսվելը Գոռն ասել էր, որ շուտով իր կողմից ևս մի շնորհակալագիր ու Բանակի գերազանցության մեդալ է ստանալու։ Խոստացել էր՝ ամեն ինչ անելու է, որ մայրն իրենով հպարտանա։

© Sputnik / Aram NersesyanԳոռ Ավետիքյանի ստացած շնորհակալագրերից
«Դե հիմա ինձ ասեք՝ ինչպես ապրեմ․․․». Գոռից ճառագող լույսով տունը լիքն է անգամ նրանից հետո  - Sputnik Արմենիա, 1920, 01.05.2021
Գոռ Ավետիքյանի ստացած շնորհակալագրերից

2021թ.–ի հունվարի 21-ին պետք է տուն գար։ 2020–ի սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ Թշնամու հարվածներից մեկը զորամասի շենքի ուղղությամբ էր։ Մուտքը փլվեց։ Գոռը ֆիզիկապես շատ ուժեղ էր, ընկերների խոսքով՝ պատուհանից դուրս է բերել վիրավոր ծառայակից ընկերներին, չի հեռացել այնքան ժամանակ, մինչև վերջին մարդը զորամասից դուրս չի եկել։ Գոռի հայրն արցախյան պատերազմի մասնակից է, պատերազմի լուրը ստանալուն պես կամավոր մեկնել է Արցախ։ Որդու ծառայության վայր՝ Մարտունի հասնելը հեշտ գործ չէր, մի քանի օր անց հայրն ի վերջո որդու մոտ է հասնում՝ կողք կողքի հայրենիքը պաշտպանելու համար։ Գոռը որքան էլ հորը կարոտել էր, բայց ամեն ինչ անում է նրան հետ ուղարկելու համար։

© Photo : provided by Gor Avetiqyan's familyԳոռ Ավետիքյանն ու հայրը
«Դե հիմա ինձ ասեք՝ ինչպես ապրեմ․․․». Գոռից ճառագող լույսով տունը լիքն է անգամ նրանից հետո  - Sputnik Արմենիա, 1920, 01.05.2021
Գոռ Ավետիքյանն ու հայրը

«Ասել էր՝ դու ո՞նց ես երկու կին թողել տանը, եկել, տանը պետք է տղամարդ լինի․․․Պապան էլ եկավ, որ Գոռին չխանգարի․․․ »։ Հրետակոծության ժամանակ Գոռը սկսում էր հոր անվտանգության մասին անհանգստանալ՝ իրեն անտեսելով, հայրն էլ հասկացավ, որ այդպես ավելի շատ վտանգում է որդու կյանքը, քան օգնում նրան։

© Photo : provided by Gor Avetiqyan's familyԳոռը` խրամատում քնած
«Դե հիմա ինձ ասեք՝ ինչպես ապրեմ․․․». Գոռից ճառագող լույսով տունը լիքն է անգամ նրանից հետո  - Sputnik Արմենիա, 1920, 01.05.2021
Գոռը` խրամատում քնած

«Եկավ ու զղջաց գալու համար։ Ահավոր տառապում էր, թե ոնց թողեց․․․Պատերազմի մասնակից էր, բայց այլ բան է, որ քո երեխային ես տեսնում էդ պայթող ռումբերի մեջ։ Գոռին ասել էր՝ մի բան անեմ, քեզ տանեմ։ Ասում է՝ Գոռն էնպես նայեց ինձ, որ ես ամաչեցի իր հայացքից, իմ ասածից»,- պատմում է տիկին Փիրուզան։

Հոր հետ Գոռն ուղարկում է խոցված ԱԹՍ—ի բեկորներ, պատվիրում՝ լավ կպահեք։ Մարտական ընկերը հետո արդեն ընտանիքի հետ զրույցում բացահայտում է բեկորների իմաստը՝ Գոռը ցանկանում էր հալեցնել, պատերազմից որպես հուշ մի բան սարքել։

Ընտանիքն անգամ չի էլ իմացել, որ Գոռը պատերազմի օրերին մոտ 2 շաբաթ արյան վարակումով հոսպիտալում պառկած է եղել։ Ոչ մեկին չի ասել, որ հանկարծ իր հետևից չգնան ու չփորձեն իրեն տուն տանել։ Հորը միայն վերջին օրն է ասել։

© Sputnik / Aram NersesyanԳոռ Ավետիքյանի հիշատակի անկյունը
«Դե հիմա ինձ ասեք՝ ինչպես ապրեմ․․․». Գոռից ճառագող լույսով տունը լիքն է անգամ նրանից հետո  - Sputnik Արմենիա, 1920, 01.05.2021
Գոռ Ավետիքյանի հիշատակի անկյունը

«Հայրն ասաց՝ գամ, քեզ Երևանի հիվանդանոց տեղափոխեմ, ասաց՝ պապ, ի՞նչ ես խոսում, ընկերներս էնտեղ են, մեքենայի եմ սպասում, որ գնամ»։

Հոսպիտալում էլ հանդիպել է իր բանակի ընկերոջը` Արտաշեսին։ Իրենց գումարտակում զինվորներից շատերը նամակներ էին գրել ու տվել ընկերներին, որ եթե․․․ փոխանցեն հարազատներին։ Արտաշեսն իր «հետմահու նամակը» տվել է Գոռին, սակայն Գոռը հրաժարվել է վերցնել։

«Ասել է՝ նախ` զոհվելու մասին մի մտածիր, չես զոհվելու, երկրորդն էլ` ո՞նց վերցնեմ, ո՞նց եմ քո մամային տալու։ Երբ ընկերն առաջարկել է, որ ինքն էլ գրի, հրաժարվել է, վստահ է եղել, որ հետ է գալու»։

Նոյեմբերի 2-ին Գոռը զանգահարել է մտերիմ ընկերուհուն՝ Լիլիթին ու ասել․ «Մեզ առաջ են տանում»։ Նոյեմբերի 3-ին Գոռը զոհվել է․․․

© Sputnik / Aram NersesyanԳոռի մտերիմ ընկերուհին` Լիլիթը
«Դե հիմա ինձ ասեք՝ ինչպես ապրեմ․․․». Գոռից ճառագող լույսով տունը լիքն է անգամ նրանից հետո  - Sputnik Արմենիա, 1920, 01.05.2021
Գոռի մտերիմ ընկերուհին` Լիլիթը

Մի քանի օր անց սպան տուն է բերել Գոռի իրերը՝ նկարչական գունապնակը, վրձիններն ու զինվորական գլխարկը, որի ներսում Գոռի կնիքն է ասեղնագործված։ Տիկին Փիրուզան վերցնում է գլխարկը, սեղմում դեմքին, խորը շնչում․․․

© Sputnik / Aram NersesyanԳոռ Ավետիքյանի գլխարկը
«Դե հիմա ինձ ասեք՝ ինչպես ապրեմ․․․». Գոռից ճառագող լույսով տունը լիքն է անգամ նրանից հետո  - Sputnik Արմենիա, 1920, 01.05.2021
Գոռ Ավետիքյանի գլխարկը

«Միակ իրն է, որի մեջ իր հոտը կա․․․ Էնքան եմ փոշմանել, որ շորերը լվացել եմ, մինչև անգամ բարձն եմ լվացել։ Չեք պատկերացնի, թե ինձ ինչպես է դառնացնում, որ ես իմ որդու նկարի վրայից փոշի եմ վերցնում․․․»։

© Sputnik / Aram NersesyanԳոռ Ավետիքյանի մայրը
«Դե հիմա ինձ ասեք՝ ինչպես ապրեմ․․․». Գոռից ճառագող լույսով տունը լիքն է անգամ նրանից հետո  - Sputnik Արմենիա, 1920, 01.05.2021
Գոռ Ավետիքյանի մայրը

Գոռը մոտ մեկ տարի տանը չէր եղել։ Վերջին անգամ եկավ 2020 թվականի հունվարին, հետո սկսվեց կարանտինը։ Միլենան ցույց է տալիս արձակուրդի օրերին նկարահանված տեսանյութը․ Գոռը նվագում ու երգում է։ Այդ ժամանակ մտքներով էլ չէր էլ անցնի, որ ինքն իր մասին է երգում․․․

Кто пойдёт по следу одинокому  
Сильные да смелые головы сложили в поле, в бою․․․

© provided by Gor Avetiqyan's family20-ամյա Գոռ Ավետիքյանը
«Դե հիմա ինձ ասեք՝ ինչպես ապրեմ․․․». Գոռից ճառագող լույսով տունը լիքն է անգամ նրանից հետո  - Sputnik Արմենիա, 1920, 01.05.2021
20-ամյա Գոռ Ավետիքյանը

Առանց վերջակետի․․․

«Եթե Իմ ոտքը ճղված լինի, բայց պետք է վազել, կվազեմ։ ֆիզիկականը կարևոր չէ, ինձ համար հոգևոր ցավն է կարևոր․․․ Ես կյանքում կարող եմ ապրել առանց ոտք, առանց ձեռք, Աստված չանի, իհարկե, բայց իմ կյանքում բան չի փոխվի։ Ոտք չունեցա, մեկ է՝ հեծանիվ եմ քշելու, ձեռք չունեցա` նկարելու եմ․․․ Մամ, ես քեզ խոստանում եմ, կյանքում էնպիսի մարդ եմ լինելու, որ կարողանաս հպարտանալ ինձնով․․․»։

Սրանք Գոռի խոսքերն են։ Վերջին անգամ տանը եղած ժամանակ բավականին երկար խոսել էր ֆիզիկականի անկարևորության ու հոգևորի գերկարևորության մասին։ Վերջերս մայրը հեռախոսում գտել է այդ ձայնագրությունը։ Հիմա անընդհատ լսում է․․․

–Դե հիմա ինձ ասեք՝ ինչպես ապրեմ․․․

Գոռենց տնից դուրս եմ գալիս՝ չիմանալով տիկին Փիրուզայի հարցի պատասխանը։

Որովհետև ես էլ չգիտեմ` ինչպես ապրել Գոռի ու հազարավոր տղաների չապրած տարիների գնով։

© Sputnik / Aram NersesyanԳոռ Ավետիքյանի կիթառը
Գոռ Ավետիքյանի կիթառը - Sputnik Արմենիա
1/12
Գոռ Ավետիքյանի կիթառը
© Sputnik / Aram NersesyanԳոռ Ավետիքյանի մայրը ցույց է տալիս որդու պատկերով կախազարդը
Գոռ Ավետիքյանի մայրը ցույց է տալիս որդու պատկերով կախազարդը - Sputnik Արմենիա
2/12
Գոռ Ավետիքյանի մայրը ցույց է տալիս որդու պատկերով կախազարդը
© Sputnik / Aram NersesyanԳոռ Ավետիքյանի մայրը ցույց է տալիս որդու ներկերն ու վրձինները
Գոռ Ավետիքյանի մայրը ցույց է տալիս որդու ներկերն ու վրձինները - Sputnik Արմենիա
3/12
Գոռ Ավետիքյանի մայրը ցույց է տալիս որդու ներկերն ու վրձինները
© Sputnik / Aram NersesyanԳոռ Ավետիքյանի մայրը ցույց է տալիս որդու պատկերով կախազարդը
Գոռ Ավետիքյանի մայրը ցույց է տալիս որդու պատկերով կախազարդը - Sputnik Արմենիա
4/12
Գոռ Ավետիքյանի մայրը ցույց է տալիս որդու պատկերով կախազարդը
© Sputnik / Aram NersesyanԳոռ Ավետիքյանի նկարներից
Գոռ Ավետիքյանի նկարներից - Sputnik Արմենիա
5/12
Գոռ Ավետիքյանի նկարներից
© Photo : provided by Gor Avetiqyan's familyԳոռ Ավետիքյանը պատերազմի օրերին
Գոռ Ավետիքյանը պատերազմի օրերին - Sputnik Արմենիա
6/12
Գոռ Ավետիքյանը պատերազմի օրերին
© Photo : provided by Gor Avetiqyan's familyԳոռ Ավետիքյանը պատերազմի օրերին
Գոռ Ավետիքյանը պատերազմի օրերին - Sputnik Արմենիա
7/12
Գոռ Ավետիքյանը պատերազմի օրերին
© Sputnik / Aram NersesyanԳոռ Ավետիքյանի մայրը` Փիրուզան
Գոռ Ավետիքյանի մայրը` Փիրուզան - Sputnik Արմենիա
8/12
Գոռ Ավետիքյանի մայրը` Փիրուզան
© Photo : provided by Gor Avetiqyan's familyԳոռ Ավետիքյանը` հոր հետ
Գոռ Ավետիքյանը` հոր հետ - Sputnik Արմենիա
9/12
Գոռ Ավետիքյանը` հոր հետ
© Photo : provided by Gor Avetiqyan's familyԳոռ Ավետիքյանը` պատերազմի օրերին
Գոռ Ավետիքյանը` պատերազմի օրերին - Sputnik Արմենիա
10/12
Գոռ Ավետիքյանը` պատերազմի օրերին
© Photo : provided by Gor Avetiqyan's familyԳոռ Ավետիքյանը` պատերազմի օրերին
Գոռ Ավետիքյանը` պատերազմի օրերին - Sputnik Արմենիա
11/12
Գոռ Ավետիքյանը` պատերազմի օրերին
© Photo : provided by Gor Avetiqyan's familyԳոռ Ավետիքյանը` պատերազմի օրերին
Գոռ Ավետիքյանը` պատերազմի օրերին - Sputnik Արմենիա
12/12
Գոռ Ավետիքյանը` պատերազմի օրերին
1/12
Գոռ Ավետիքյանի կիթառը
2/12
Գոռ Ավետիքյանի մայրը ցույց է տալիս որդու պատկերով կախազարդը
3/12
Գոռ Ավետիքյանի մայրը ցույց է տալիս որդու ներկերն ու վրձինները
4/12
Գոռ Ավետիքյանի մայրը ցույց է տալիս որդու պատկերով կախազարդը
5/12
Գոռ Ավետիքյանի նկարներից
6/12
Գոռ Ավետիքյանը պատերազմի օրերին
7/12
Գոռ Ավետիքյանը պատերազմի օրերին
8/12
Գոռ Ավետիքյանի մայրը` Փիրուզան
9/12
Գոռ Ավետիքյանը` հոր հետ
10/12
Գոռ Ավետիքյանը` պատերազմի օրերին
11/12
Գոռ Ավետիքյանը` պատերազմի օրերին
12/12
Գոռ Ավետիքյանը` պատերազմի օրերին
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала