Վայոց Ձորում քրոջ որդու սպանության մեջ մեղադրվող տղամարդը ձերբակալվել է

© Pixabay / Pixabay / 3839153Полицейский застегивает наручники
Полицейский застегивает наручники - Sputnik Արմենիա, 1920, 02.05.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նախնական վարկածով` 29-ամյա երիտասարդը քեռուն արգելել էր մասնակցել հարազատ քրոջ հոգեհանգստի արարողությանը։

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Վայոց Ձորի մարզի Վերնաշեն բնակավայրի բնակչի կողմից քրոջ որդու առերևույթ սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով մի շարք հանգամանքներ են պարզվել, ինչպես նաև պարզվել է սպանության շարժառիթը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Բաղրամյան Կասյան ճանապարհահատվածում ավտոբուսը վրաերթի է ենթարկել քաղաքացուն - Sputnik Արմենիա, 1920, 02.05.2021
Բաղրամյան-Կասյան ճանապարհահատվածում ավտոբուսը վրաերթի է ենթարկել քաղաքացուն. տեսանյութ

«Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ նախկինում անձնական հարցի շուրջ ունեցած տարաձայնությունների պատճառով, տուժողը քեռուն արգելել է մասնակցել հարազատ քրոջ հոգեհանգստի արարողությանը, որից հետո՝ 2021 թ. մայիսի 1-ին՝ ժամը 21:10-ի սահմաններում, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրեն պատկանող երկփողանի որսորդական հրացանով Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղում գտնվող «Գետնատուն» ՍՊ ընկերության տարածքում քեռին մեկ կրակոց է արձակել քրոջ որդու ուղղությամբ, որը տեղում մահացել է»,- նշված է հաաղորդագրության մեջ:

Տղամարդը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն)նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով: Նախաքննությունը շարունակվում է:

Ինչպես արդեն հայտնել ենք, մայիսի 1-ին, ժամը 21:40-ի սահմաններում, «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ էր ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Հիվանդանոց տեղափոխված վիրավորը որոշ ժամանակ անց, գիտակցության չգալով, մահացել էր:

Լրահոս
0