Հայաստանը զիջել է դիրքերը «Մամուլի ազատության ինդեքսում». Մելիքյանն ասաց` որն է պատճառը

© Sputnik / Asatur YesayantsАшот Меликян
Ашот Меликян - Sputnik Արմենիա, 1920, 03.05.2021
Բաժանորդագրվեք
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի կարծիքով` կորոնավիրուսի համավարակն ու ժողովրդավարության ցուցանիշի անկումը մեծապես վտանգում են լրատվամիջոցների անկախ գործունեությունը։

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի - Sputnik. Այսօրվա իրավիճակում, երբ աշխարհով մեկ տարածված է կորոնավիրուսի համավարակը, իսկ ժողովրդավարական արժեքները նահանջ են ապրում, էլ ավելի է կարևորվում լրատվամիջոցների գործունեությունը։ Միաժամանակ լրագրությունը շարունակում է մնալ ամենավտանգավոր մասնագիտություններից մեկը։ Այս կարծիքը «Մեդիա կենտրոն» նախաձեռնությունների կենտրոնի հրավիրած առցանց քննարկման ժամանակ հայտնեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։

Министр иностранный дел Армении Зограб Мнацаканян на совместной пресс-конференции с российским коллегой (11 ноября 2019). Ереван - Sputnik Արմենիա, 1920, 03.05.2020
Մամուլի ազատության խորհուրդն առավել ընդգծված է կորոնավիրուսի մարտահրավերների ֆոնին.նախարար

Նրա դիտարկմամբ` համավարակի պայմաններում տեղեկատվությունը որպես հանրային բարիք մեծ պահանջարկ ունի, սակայն Հայաստանում հատկապես վերջին շրջանում լայն տարածում են գտել ապատեղեկատվությունը, ֆեյք լուրերը, մանիպուլյացիանները։

«Վիրավորանքն ու զրպարտանքն ամենամեծ խնդիրն է այսօրվա լրատվական գործունեության մեջ։ Հենց համավարակով պայմանավորված նահանջ ապրեց ԶԼՄ-ների ֆինանսավորումը, այդ վիճակը լրատվամիջոցներին մղեց այլ տեղերում փնտրել ֆինանսավորման աղբյուրներ»,- նշեց նա։

Մելիքյանի խոսքով` ինչպես աշխարհում, այնպես էլ ՀՀ-ում որքան լրատվամիջոցներն ընկնում են քաղաքական և բիզնես շրջանակների ազդեցության տակ, այնքան նվազում է նրանց անկախությունը։

Պաշտպանե՛ք Լատվիայի ռուսական լրագրողների խոսքի ազատությունը. տեսաուղերձ՝ Գուտերեշին

Անդրադառնալով «Մամուլի ազատության ինդեքսի» հրապարակած ամենամյա զեկույցի ցուցանիշներին, որտեղ Հայաստանը զբաղեցնում է 63-րդ տեղը` Մելիքյանը նշեց, որ սա հետհեղափոխական շրջանում առաջին տարին է, երբ մեր դիրքերը զիջում ենք, և այդ նահանջը մեր լրագրողների և ԶԼՄ-ի համար պետք է լուրջ ազդակ հանդիսանա։ Նահանջի հիմնական պատճառներից մեկը, ըստ Մելիքյանի, ռեգրեսիվ և ռեպրեսիվ օրենսդրական նախաձեռնություններն են։

Полиция сбивает с ног фоторепортера Sputnik Армения Арама Нерсисяна во время акции протеста оппозиции (23 февраля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 23.04.2021
Անհանդուրժողականություն ու փոխադարձ ատելություն. ՀՀ–ում բռնության զոհ է դարձել 8 լրագրող

«Խոսքը և՛ ԶԼՄ օրենսգրքում փոփոխության մասին է, և՛ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածում վիրավորանքի և զրպարտության համար  փոխհատուցման եռապատկման, և՛ պետական պաշտոնյաներին քննադատությունից զերծ պահելու և նրանց հասցեին վիրավորանքն ու զրպարտությունը քրեականացնելու փորձերի մասին է, և՛ մի շարք այլ այդպիսի նախաձեռնությունների, որոնք  առհասարակ հակասում են ժողովրդավարական մոտեցումներին։ Այս ամենը չէր կարող չնկատվել միջազգային կառույցների կողմից»,- նշեց Մելիքյանը։

Նրա կարծիքով` դրան գումարվեցին նաև վերջին քաղաքական զարգացումների հետևանքով անցկացվող բողոքի ակցիաների ժամանակ լրագրողների նկատմամբ հարձակումները։

Նշենք, որ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպության «Մամուլի ազատության ինդեքս» ամենամյա զեկույցի համաձայն` 180 երկրների շարքում մամուլի ազատության ցուցանիշով Հայաստանը զբաղեցնում է 63-րդ տեղը, Թուրքիան` 153-րդ տեղը, Ադրբեջանը 167-րդ տեղում է։

Ցուցակում առաջին հորիզոնականը զբաղեցնում է Նորվեգիան, 2-րդը՝ Ֆինլանդիան, իսկ 3-րդը՝ Դանիան, վերջին` 180-րդ տեղում Հյուսիսային Կորեան է։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала