Եվս մեկ հայի աճյուն է հայտնաբերել Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող շրջանում

© Photo : Facebook / ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն 13 мин. · Поисковый спасательный отряд ГСЧС МВД Карабаха во время работы по поиску тел погибших в карабахской войне
Поисковый спасательный отряд ГСЧС МВД Карабаха во время работы по поиску тел погибших в карабахской войне  - Sputnik Արմենիա, 1920, 03.05.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռազմագործողության մասնակցի ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնումների արդյունքում, Վարանդա-Հադրութ-Արա լեռ խաչմերուկի (9կմ) հարակից տարածքից հայտնաբերվել է ռազմագործողության մասնակցի ևս մեկ աճյուն: Տեղեկությունը հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Նրա ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն»,– նշված է հաղորդագրության մեջ:

19 օր թշնամու ահն ու սարսափն էր․ Ավագ Նազարյանը չեմպիոն էր, հերոս դարձավ

Վերջին տվյալներով` զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը՝ 1553:

«Դե հիմա ինձ ասեք՝ ինչպես ապրեմ․․․». Գոռից ճառագող լույսով տունը լիքն է անգամ նրանից հետո 

Լրահոս
0