00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Աղբային» պատերազմը շարունակվում է. «Սանիթեքը» վստահ է, որ կհաղթի արբիտրաժային դատարանում

© Photo : press office of SanitekКомпания "Санитек"
Компания Санитек - Sputnik Արմենիա, 1920, 05.05.2021
Բաժանորդագրվել
Երևանի քաղաքապետի կողմից ընկերությանը տրամադրած գաղտնի փաստաթղթերի մասին տեղեկությունը զվարճացրեց ընկերության տնօրենին։ Նիկոլաս Թավիլը ասաց, թե երբ է եղել վերջին հանդիպումը։

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik, Նանա Մարտիրոսյան. «Սանիթեք» աղբահավաք ընկերությունը, որի հետ Երևանի քաղաքապետարանը խզել էր պայմանագիրը, համոզված է, որ հաղթելու է արբիտրաժային դատարանում։ Այս մասին ընկերության տնօրեն Նիկոլաս Թավիլն ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Ավելի վաղ ԶԼՄ–ները հայտնել էին, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով ընկերությանը փաստաթղթերի փաթեթ է փոխանցել, որը կօգնի նրանց հաղթել արբիտրաժային դատարանում։

Мусоровоз компании Sanitek - Sputnik Արմենիա, 1920, 16.12.2020
«Սանիթեքը» միջազգային դատարանում Հայաստանի կառավարությունից միլիոնավոր դոլարներ կպահանջի

Ի պատասխան Թավիլը ներկայացրեց հայցի պատմությունը։ Մասնավորապես դեռևս 2019 թվականի տարեվերջին, երբ կառավարությանը ծանուցում էր ուղարկվել, որում հստակ ներկայացվել էր խնդրո առարկան և այն, որ վեճը բանակցությունների արդյունքում չլուծելու դեպքում գործը կքննվի միջազգային արբիտրաժային դատարանում, այդ ժամանակ ընկերությունն արդեն իսկ ուներ բավականաչափ ապացուցողական բազա և հավաստող փաստաթղթեր, որոնք հաստատում էին այն, որ պետության կողմից խախտվում են ներդրողի իրավունքները: Ինչպես նաև փաստացի պետության անօրինական գործողությունների արդյունքում ահռելի վնասներ են հասցվում օտարերկրյա ներդրողին:

«Ավելին, մենք դիմել ենք Ներդրման վեճերի կարգավորման միջազգային կենտրոն (ICSID): Վեց ամիս ծանուցումը մնացել էր անպատասխան, հետո աշխարհին, այդ թվում Հայաստանին պատուհասած համավարակը, ապա Արցախյան պատերազմը երկարաձգեցին արբիտրաժային դատարան դիմելու գործընթացը: Եվ հենց եղավ հնարավորություն, ընկերությունը հայցը ներկայացրեց արբիտրաժային դատարան։ Վստահ ենք, որ ունենք բոլոր հիմքերը հաղթելու», – նշեց տնօրենը:

Հարցին, թե արդյո՞ք Երևանի քաղաքապետը փաստաթղթեր է փոխանցել, որոնք կօգնեն նրան հաղթել, Թավիլը ժպտաց և հարցը թողեց առանց մեկնաբանության: Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ քաղաքապետի հետ վերջին անգամ հանդիպել է 2019 թվականի մարտին: Ընկերության տնօրենը խուսափեց պատասխանել նաև այն հարցին, թե արդյո՞ք մտադիր է վերադառնալ հայկական շուկա։

«Սանիթեքն» ունի ապացույցներ, որ ընկերության հանդեպ կիրառվել է օտարում

«Ամեն ինչ կյանքում տեղի է ունենում ճիշտ ժամանակին», – եզրափակեց նա։

2017 թվականից  ժամանակ առ ժամանակ տարբեր հարթակներում խոսվում էր այն մասին, որ «Սանիթեքը» որակյալ ծառայություններ չի մատուցում։ Խնդիրը սրվեց 2018 թվականի երկրորդ կեսին և պահպանվեց մինչև 2019 թվականի սեպտեմբեր։ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ ընկերությունը մայրաքաղաքի բյուջեին 5.3 մլրդ դրամի վնաս է հասցրել։

Պատերազմ աղբամանների դեմ․ քաղաքին մոտ 10 մլն դրամի վնաս է պատճառվել

Հոկտեմբերի 3-ին հայտնի դարձավ, որ Երևանի  քաղաքապետարանը և «Սանիթեք» ընկերությունը պայմանագիրը վաղաժամկետ լուծարել են։ Ընկերությունում կարծում են, որ իրենց վտարել են շուկայից«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի  գործունեությունն ընդլայնելու համար:

Լրահոս
0