18-ամյա զինծառայողը գլխի շրջանում է վիրավորում ստացել. մահվան դեպքով քրգործ է հարուցվել

© Sputnik / Aram NersesyanАрмянская военная форма
Армянская военная форма - Sputnik Արմենիա, 1920, 05.05.2021
Քննչական գործողություններ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի հետազոտումն ապահովելու համար:

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Երեկ երեկոյան ՀՀ զորամասերից մեկում զինծառայողի մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Պաշտպանության նախարարությունն այսօր հայտնել էր, որ մայիսի 4-ին` ժամը 20.00-ի սահմանում, հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում հերթափոխի ընթացքում ծառայակցի կողմից զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Հովիկի Մելքոնյանը։

ՔԿ–ն մանրամասնում է, որ զինծառայողը գլխի շրջանում է վիրավորում ստացել։

«Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով (զենքի, ռազմամթերքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը) հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն»,–նշված է քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։

Անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ են ձեռնարկվում դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար:

Ծանր վիրավորված ժամկետային զինծառայողը կտեղափոխվի Գերմանիա՝ բուժումը շարունակելու համար

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն