ՀԲ-ն ցանկություն է հայտնել համաֆինանսավորել արցախցիների աջակցության ծրագրերը

© Sputnik / Aram NersesyanБеженцы из Карабаха прибывают из Армении в Степанакерт (20 ноября 2020). Карабах
Беженцы из Карабаха прибывают из Армении в Степанакерт (20 ноября 2020). Карабах - Sputnik Արմենիա, 1920, 06.05.2021
Բաժանորդագրվեք
Կառավարությունը հաստատեց համաձայնագրի նախագիծը և այն առաջիկայում կներկայացվի ՀՀ կառավարությանը։

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով տուժած ու տեղահանված արցախցիների համար ՀՀ կառավարությունն իրականացնում է 25 աջակցության ծրագիր։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտնեց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը։

Карабахские беженцы прибывают из Армении в Степанакерт - Sputnik Արմենիա, 1920, 25.01.2021
Սոցիալական աջակցության ինչ տարբերակներ կան պատերազմից տուժածների համար

«Համաշխարհային բանկը ցանկություն է հայտնել 25-ից 4 միջոցառումների գծով հանդես գալ որպես համաֆինանսավորող, և 3 մլն 718 հազար դրամի չափով գումար է ցանկանում տրամադրել ՀՀ կառավարությանը»,– ասաց նա` ներկայացնելով ՀԲ դրամաշնորհային համաձայնագրի նախագիծը։

Գրիգորյանը հայտնեց, որ ՀԲ–ի համաֆինանսավորմամբ իրականացվելիք ծրագրերի թվում են արցախցիներին տրվող ամենամսյա 68 000 դրամի չափով օգնությունները, վարձակալած բնակարանների 30-45 հազար դրամի փոխհատուցումները և ևս երկու ծրագիր` կապված աշխատատեղերի ապահովման հետ։

Կառավարությունը հաստատեց համաձայնագրի նախագիծը, և այն առաջիկայում կներկայացվի Ազգային ժողով։

Ի՞նչ պետք է անեն արցախցիները սոցիալական աջակցության 2-րդ ծրագրից օգտվելու համար

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала